ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, գրում է «Ժամանակ» թերթը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Արթուր Վանեցյանի հետ:
«ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաև ԲՀԿ փոխ¬նախագահ Վահե էնֆիաջյանը և «Ալյանս» կուսակցության ղե-կավար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»,- գրում է թերթը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում