535.56
7.43
479.72
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ծառուկյան. «Մենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին ենք»

13:49
24 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչման ճանապարհին է:

«Մենք բոլորս արդեն տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ճանապարհին ենք: Մեր հիմնական նպատակը ճանաչումն է, որ մենք կարողանանք ինչ-որ քայլեր կատարել մեր ազգի համար»,- նշեց Ծառուկյանը:

Նա ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ողջ հայության հիմնական խնդիրն է, որի լուծման աշխատում են բոլոր հայերը:

«Մենք բոլոր զգում ենք այդ աշխատանքի արդյունքները և նկատել ենք, որ քիչ է մնացել, որպեսզի Թուրքիան պատասխանատվություն ստանձնի միջազգային հանրության առջև»,- կարծում է Ծառուկյանը:

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մարդիկ ձգտում են անպայման բարձրացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ոչ մի նմանատիպ բան չկրկնվի:

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:31
20 Մայիսի 2019
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն անարգելք մտավ դատարանի շենք
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը կարողացավ անարգելք մտել դատարանի շենք:
10:11
20 Մայիսի 2019
Ցուցարարներն արգելափակել են Սահմանադրական դատարանի շենքի մուտքը
Երևանում վարչապետ  Փաշինյանի կողմնակիցները դատարաններն արգելափակելու ակցիայի շրջանակում արգելափակել են Սահմանադրական դատարանի շենքի մուտքն ու ելքը։
09:02
20 Մայիսի 2019
Փաշինյանի կոչով ժողովուրդը փակել է դատարանների մուտքն ու ելքը
Մարդիկ արդեն դատարանների առաջ են:

01:31
20 Մայիսի 2019
Ոստիկանությունը պարզաբանել է Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը։
01:21
20 Մայիսի 2019
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան (ՎԻԴԵՈ)
Երևանում իրավապահները կանգնեցրել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան:
01:05
20 Մայիսի 2019
Սա բացառապես իմ դիրքորոշումն էր, ոչ թե քաղաքական թիմինը. «Իմ քայլի» պատգամավորը` դասադուլի մասին
«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանել է վաղը ուսանողների շրջանում դասադուլ կազմակերպելու կոչերը։
00:44
20 Մայիսի 2019
ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել Փաշինյանի՝ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։
00:42
20 Մայիսի 2019
Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում վարչապետին՝ ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից
Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հայտարարություն են տարածել:
00:15
20 Մայիսի 2019
Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգություն»
«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:32
19 Մայիսի 2019
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Փաշինյանի կոչի կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ։
23:08
19 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանեց դատարաններն արգելափակելու իր կոչը. ես չեմ կանգ առնի ոչնչի առջև (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է կազմակերպվելու Հայաստանում բոլոր դատարանների արգելափակման ակցիան:
22:25
19 Մայիսի 2019
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել
«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում ուսանողներին վաղը դասադուլ անել: