425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ծառայության վերադառնալուց հրաժարված զինծառայողը կրկնակի բուժփորձաքննություն կանցնի Հայաստանում

20:19
17 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Յուրիկ Բրոյանը, որը հրաժարվել է զորամաս վերադառնալ բուժում անցնելուց հետո, ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի։ Այս մասին հայտնում է Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չորեքշաբթի այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:

Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:

Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։

Загружается новость ... "Лево"

«Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել իրավիճակը, և մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն»,– ասվում է հաղորդման մեջ։

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի և նրա մոր հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում