439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Տոնոյանը չի բացառում ազատումը ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)

19:33
18 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը հնարավոր է համարում, որ մի քանի օրից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատի իրեն այդ պաշտոնից, Տոնոյանը պատասխանել է «Հնարավոր եմ համարում», ավելացնելով, որ ոչ ոք հավերժ չէ։

Միաժամանակ ՊՆ ղեկավարն այսօր առավոտյան մամուլի ներկայացուցիչների այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ, ասել է` «Չէ, չէ, չկա այդպիսի բան»։

Загружается новость ... "Право"

Խոսելով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ազատումների մասին` Տոնոյանն ասաց, որ դա որոշակիորեն անակնկալ էր իր համար։

«Եթե իմ ընկերները, իմ գործընկերները նպատակահարմար համարեն կիսվել ինձ հետ պատճառների մասին, ես կլսեմ»,– ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյո՞ք տարաձայնություններ վարչապետի հետ, Տոնոյանն ասաց. «չեմ կարող ասել»։

Միաժամանակ մի քանի ժամ առաջ լրագրողների հետ զրույցում նույն հարցին ի պատասխան պաշտպանության նախարարն ասել է, որ «տարաձայնություններ լինել չեն կարող, տարվում է սինքրոնացված աշխատանք կառավարության անդամի կարգավիճակում»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայկական ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։ Սեպտեմբերի 16–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց հրաժարականի մասին գերատեսչության Facebook–յան էջում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու միջնորդությունն ու համապատասխան հրամանը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։ -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ