485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
15:19
18 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ նախօրեին ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի:

Загружается новость ... "Право"

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը` մահացածը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, ծնված՝ 1980 թ»,– ասվում է հաղորդման մեջ։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա ժամկետային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն:
11:03
07 Դեկտեմբերի 2017
Ողբերգությունից 29 տարի անց. Հայաստանը սգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Սպիտակն ավերվեց 30 վայրկյանում։ Երկրաշարժն ընդհանուր առմամբ ընդգրկեց երկրի տարածքի շուրջ 40 տոկոսը։
10:32
07 Դեկտեմբերի 2017
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը նախատեսում են Երևանում բիզնես նախագիծ իրականացնել
Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը որոշել են բիզնես նախագիծ իրականացնել Երևանում։
08:00
07 Դեկտեմբերի 2017
Չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:59
06 Դեկտեմբերի 2017
Այսօր գիշերը Երևանում սպանված 38–ամյա տղամարդու ուղղությամբ արձակվել են բազմաթիվ կրակոցներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։