ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:
«Առաջիկա գիշերը տաք և սառը օդային հոսանքների ողջագուրումը կվերջանա և հանրապետությունում առկա ուժեղ քամիները, մարզերում ուժեղ բուքը կդադարեն»,- Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նախօրեին նախազգուշացվել էր
Հայաստանում փոթորկային քամու վտանգի մասին: -0-