436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Թափուր տեղեր` Հայաստանի բուհերում. նոր մրցույթ կհայտարարվի

17:43
19 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները` հրապարակված։

Ըստ ցուցակների` պարզ է, որ առկա են բազմաթիվ թափուր տեղեր, իհարկե` վճարովի ուսուցման համակարգում:

Ինչպես հայտնում է armtimes.com–ը, որոշ մասնագիտությունների դեպքում այդ տեղերը գրեթե այնքան են կամ նույնիսկ ճիշտ այնքան, որքան ի սկզբանե հատկացված է եղել:

Երևանի պետական համալսարանում թափուր տեղերի պատկերը, մասնավորապես, հետևյալն է. ֆիզիկա` 47 տեղ` 50-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ), քիմիա` 24 տեղ` 26-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ), ֆարմացիա` 33 տեղ` 68-ից (ուսման վարձը` 540 հազար դրամ), կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա ` 30 տեղ` 33-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ), սերվիս` 55 տեղ` 125-ից (ուսման վարձը` 540 հազար դրամ), տնտեսագիտություն` 80` 130-ից (ուսման վարձը` 650 հազար դրամ), հայոց լեզու և գրականություն` 31 տեղ` 120-ից (ուսման վարձը 430 հազար դրամ), միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու` 40 տեղ` 40ից (ուսման վարձը` 430 հազար դրամ), անգլերեն լեզու և գրականություն` 52 տեղ` 135-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ), աստվածաբանություն` 38 տեղ` 45-ից (ուսման վարձը` 430 հազար դրամ), եկեղեցաբանություն` 25 տեղ` 25-ից (ուսմնան վարձը` 430 հազար դրամ)։

Իսկ օրինակ ԵՊՀ միջազգային հարաբերություններ եւ իրավագիտություն մասնագիտությունների համար հատկացված բոլոր 142-ական տեղերը, այդ թվում` 2 անվճար, զբաղեցված են: Առաջին դեպքում ուսման վարձը կազմում է տարեկան 650 հազար դրամ, երկրորդ մասնագիտությունը սովորելու համար ուսանողը տարեկան պետք է վճարի 870 հազար դրամ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երեւանի կրթահամալիր)
տնտեսագիտություն` 47 տեղ` 120-ից (ուսման վարձը` 522 հազար դրամ)
շրջակա միջավայրի պաhպանություն` 23 տեղ` 24-ից (ուսման վարձը` 402 հազար դրամ)
էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա եւ էլեկտրատեխնոլոգիաներ` 21 տեղ` 42-ից (ուսման վարձը` 420 հազար դրամ)

Загружается новость ... "Лево"

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` տնտեսագիտություն` 127 տեղ` 186-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ), հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)` 25 տեղ` 190-ից (ուսման վարձը` 600 հազար դրամ, վիճակագրություն` 17 տեղ` 38-ից (ուսման վարձը` 500 հազար դրամ)։

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` պատմություն` 51 տեղ` 85-ից (ուսման վարձը` 315 հազար դրամ), հասարակագիտություն` 44 տեղ` 48-ից (ուսման վարձը` 315 հազար դրամ)։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` 
մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու եւ գրականություն` 99 տեղ`153-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ), մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու եւ գրականություն` 49 տեղ` 49-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ), սերվիս` 103 տեղ` 124-ից (ուսման վարձը`400 հազար դրամ), քաղաքագիտություն` 49 տեղ` 54-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ), լրագրություն` 34 տեղ` 34-ից (ուսման վարձը` 400 հազար դրամ)։

Հուլիսի 20-25-ը կանցկացվի թափուր տեղերի մրցույթ, և արդեն հուլիսի 25-ին բուհերում կհրապարակվեն նոր մրցույթի արդյունքները:

Պետական բուհերին հատկացված է եղել 14 տեղ, ընդունվել է 8 հազար 266 դիմորդ, որից 1212-ը` պետպատվեր ուսուցման համակարգ:

Թափուր տեղերի ցանկում նշված են այն թվերը, որոնք ներկայացել են բուհերը` նոր մրցույթի համար: Այսինքն` հնարավոր է, որ չհամալրված տեղերը շատ ավելին են, քան ներկայացված թվերը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով