439.88
4.45
403.71
0
Եղանակը Երևանում
Հայ

#SutNikol–ի նախաձեռնողները մտադիր են շարունակել ակցիան և կազմակերպել ծաղրանկարների մրցույթ

20:22
15 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. #SutNikol ակցիա է անցել Հայաստանի յոթ խոշոր քաղաքներում և կշարունակվի ամբողջ հանրապետությունում, երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգողներից մեկը` բլոգեր Արթուր Դանիելյանը։

Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանում անցկացվել է #SutNikol ակցիան: Նախաձեռնության մասնակիցները քաղաքի փողոցներում #sutNikol գրությամբ գրաֆիտիներ են արել: Նրանք, մասնավորապես, եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան և Ամիրյան փողոցներում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում: Այդ կապակցությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի հիվան վրա (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) բերման են ենթարկվել նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, ինչպես նաև ակցիայի մյուս մասնակիցները` Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը: Ավելի ուշ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել:

Загружается новость ... "Право"

«Այդ ակցիան նվիրված է Հայաստանում իշխանափոխության մեկ տարվան և անցկացվել է, ցույց տալու համար, որ պետականության ոգին չի կոտրվել։ Մեր ակցիային միացել են մեծ թվով քաղաքացիներ յոթ քաղաքներում։ Մենք ցանկանում ենք հայտարարել, որ դա առաջին նմանատիպ ակցիան է և, միանշանակ, ոչ վերջինը»,– ասաց Դանիելյանը։

Նա հայտնեց, որ ակցիային մասնակցել է մոտ երեք տասնյակ մարդ, իսկ դրա անցկացմանը ծախսվել է ընդամենը 108 դոլար, որոնք հավաքել են հենց մասնակիցները։

Նրա խոսքով, նախաձեռնող խումբը մտադիր է բողոքարկել 60 հազար դրամի վարչական տուգանքի որոշումը, քանի որ դրա մասնակիցները միայն իրականացրել են ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրենց իրավունքը։

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ակցիան ուղղված է իշխանությունների կողմից բոլոր չկատարած խոստումների բացահայտմանը։

«Այդ խորհրդանշական ակցիան սկսվել է ապրիլի 1–ից սոցցանցերում։ Այսօր անցել է ակցիայի երկրորդ փուլը, որը բացառապես խաղաղ բնույթ էր կրում»,– ասաց նա, անարդար համարելով ակցիայի անցկացումը որպես վարչական խախտում որակելը։

Նրա խոսքով, նախաձեռնող խումբը սկսում է դրամահավաք, որ ֆինանսավորի այն նկարիչներին, ովքեր իրենց ծաղրանկարներում անկողմնակալ քննադատելու են գործող իշխանությունները և նշելու են նրանց թերացումները։ -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան