436.87
4.38
404.47
+4
Եղանակը Երևանում
Հայ

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

09:00
07 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից 30 տարի է անցել:

Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվել է 25 հազար մարդ, 19 հազար դարձել է հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնացել է անտուն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հիշեցնում է 10 փաստեր, որոնք կապված են այդ ողբերգության հետ.

• Ոչ մի երեխա երկրաշարժից հետո չի մնացել մանկատանը` յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել որբացած երեխաներին:

• Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի 40 տոկոսը:

• Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, 12-բալանոց սանդղակով գնահատվող դրա ուժը կազմել է 10 բալ, Լենինականում` 9 բալ, Կիրովականում` 8 բալ:

• Երկրաշարժից առաջացած ալիքը պտտվել է ամբողջ երկրագնդով, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում: Ավերիչ երկրաշարժից երկու օր առաջ գրանցվել են ցնցումներ: Տեղական իշխանությունները դրան որևէ նշանակություն չեն տվել, քանի որ, հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, դա հազվադեպ երևույթ չէր:

• Հազարավոր հայեր, որոնց բարեկամներն ապրում էին ոչ միայն Սպիտակում, այլ նաև հարակից քաղաքներում, մեկնել են օգնության: Տեխնիկայի և գործիքների բացակայության պայմաններում մարդիկ փլատակները քանդում էին ձեռքով` աշխատելով օր ու գիշեր:

• 1988 թվականի ձմեռը Հայաստանում չափազանց սառն էր: Եվ նույնիսկ նրանք, ում հաջողվեց ողջ մնալ երկրաշարժից հետո, հայտնվեց կենաց և մահու շեմին` տան և 35 աստիճան ցրտի հասնող սառնամանիքների պայմաններում:

• Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը ստեղծեց «Ազնավուրը` Հայաստանի համար» հիմնադրամ` պատմական հայրենիքի համար դրամահավաք կազմակերպելու նպատակով:

• Ամբողջ աշխարհը մի բռունցք դարձավ Հայաստանին օգնելու համար: Ողջ աշխարհից գալիս էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկրներ ուղարկեցին մարդասիրական օգնությամբ բեռնված օդանավեր:

• Հայաստանում կործանվեցին փրկարարներով և մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել էին երկրաշարժի առաջին օրերին:

• Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի պատռվածքի գոտում ազատագրվել է 1945 թվականին Հիրոսիմայի վրա նետված ռումբին հավասար տասն ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա:

Հայաստանի կառավարության որոշմամբ, 2018 թվականի դեկտեմբերի 7-ը Շիրակի և Լոռու մարզում հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Դա արվել է, որպեսզի մարդիկ կարողանան այդ օրն այցելել իրենց հարազատների գերեզմաններին:

Ուրբաթ` դեկտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարությունն արտահերթ արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում: Իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը ժամը 11:00-ին հիշատակի պատարագ կմատուցի Սբ.Հովհաննես Մկրտչի և Սբ.Վարդանի մատուռ-մկրտարանում:

Հայաստանի մշակույթի նախարարությունն այդ օրը սգո միջոցառումներ է կազմակերպելու Վանաձոր, Սպիտակ և Գյումրի քաղաքներում: Նմանատիպ միջոցառումներ են նախատեսված նաև երևանյան դպրոցներում: Ինչպես հայտնեց գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախապես ոչինչ չի ծրագրված, բայց որոշվել է, որ անհրաժեշտ է և կարևոր հիշել ողբերգության 30-րդ տարելիցը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին