478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆինանսական նոր բիզնես է գործարկում
11:13
13 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.  Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆինանսական նոր բիզնես է գործարկում։ Նա կկառավարի ռուս գործարարների, նրանց ժառանգորդների և իրավահաջորդների կարողությունները

«Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի (որի հոգաբարձուն «Տրոյկա Դիալոգ»–ի` այժմ Սբերբանկի նախկին բաժնետեր Ռուբեն Վարդանյանն էր) ուսումնասիրության համաձայն, ռուս ազդեցիկ գործարարների միջին տարիքը 48 տարեկանն է։ Բոլոր նրանք 10-20 տարի անց բիզնեսի և կարողությունների փոխանցման ձևակերպման ծառայությունների կարիք կունենան։ «Խոսքը ոչ միայն օլիգարխների, այլ նաև միջին մակարդակի գործարարների մասին է։ Դրանք ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են»,– Forbes–ին է պատմել Վարդանյանը։

2015 թվականի ամռան սկզբին նա բացել է Phoenix Advisors ընկերությունն ի համալրումն family office–ի։ Դրանց աշխատանքը վերահսկում է «Ռենեսանս Կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների համար։ 2015 թվականի գարնան վերջում Մերզլենկոն Phoenix Advisors–ի տնօրեն է նշանակել նախկին ավագ գործընկեր, «Երրորդ Հռոմ» ընտանեկան գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Ստանկևիչին, նրա պարտավորություններում գործարքների և ակտիվների դասակարգումն է, կապիտալի փոխանցման ծրագրումը։ Բիզնեսի կարևոր մասը պրոտեկտորատների ստեղծումն է։

Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը` պրոտեկտորը, ներկայացնում է ժառանգորդների շահերն ընտանեկան բիզնեսում։ Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունը պետք է ընտանիքի ակտիվների պաշտպանության համար` նա ժառանգորդների համար նմանատիպ մեխանիզմի կիրառման փորձ ունի։

Այսպիսի բիզնեսի առանձնահատկությունը պրոտեկտորի և սեփականատիրոջ միջև վստահության բարձր մակարդակն է։

«Պրոտեկտորն ըստ էության անկախ անձ է, ով շահառուի շահերի փոխանցողն է և վետոյի և որոշումների ընդունման վրա ազդող այլ որոշումների իրավունք ունի»,– ասում է UFG Wealth Management–ի գործընկեր Դմիտրի Կլյոնովը։ Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանը լավ հեղինակություն ունեցող վաստակավոր ֆինանսիստ է, այդ պատճառով, անկասկած, նա որպես պրոտեկտոր հետաքրքիր կլինի իրեն վստահող գործարարներին։

Phoenix Advisors–ը կօգնի գործարարին ռազմավարություն մշակել ակտիվների նկատմամբ և իրավահաջորդների շրջանակ ստեղծել։ «Թերևս, այդ շրջանակը չի սահմանափակվում ընտանիքով։ Բացի այդ, գործարարները փոխանցում են ոչ միայն փողեր, այլ նաև ակտիվներ։ Մենք մասնակցում ենք որպես պրոտեկտորներ և համակարգում գործընթացը, անհրաժեշտության դեպքում փորձագետների ենք ներգրավում ակտիվների իրացման և բարդ կառույցներ կառուցելու համար,– պատմում է Ստանկևիչը։ – Շուկայում նման համալիր առաջարկ առայժմ չկա»։

Phoenix Advisors–ն ինքը կարող է համակառավարչի ծառայություններ մատուցել հաճախորդի ընկերություններում, եթե նա վստահում է Վարդանյանի և նրա թիմի հեղինակությանը կամ պատրաստ է միջազգային խոշոր տներ ներգրավել, օրինակ, Ռոտշիլդների ընտանիքին։

Ո՞վ կարող է հաճախորդ դառնալ։ Փողոցից մարդիկ Phoenix Advisors–ում չեն հայտնվի։ Ստանկևիչի խոսքով, հաճախորդները կներգրավվեն հիմնական սեփականատիրոջ ցուցումով։ Առաջիկա յոթ տարիներին նրանց թիվը կսահմանափակվի ավելի քան 100 մլն դոլարի կարողության 50 գործարարներով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:40
21 Օգոստոսի 2017
26–ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին:
14:25
21 Օգոստոսի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկում է շահավետ պայմաններով վարկեր` անշարժ գույքի գրավադրմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
13:33
21 Օգոստոսի 2017
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է զինծառայողի մահվան մանրամասները
Հայաստանում նախօրեին սպա է մահացել։
13:21
21 Օգոստոսի 2017
Հայաստանը ներառվել է «ամենավթարային» երկրների եռյակում մահվան ելքով ՃՏՊ–ների թվով
Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ՃՏՊ–ների հետևանքով մահացության թվով։
12:29
21 Օգոստոսի 2017
Հայաստանում զինծառայող է զոհվել
ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել:
12:00
21 Օգոստոսի 2017
Հայաստանում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 4 տնտեսվարողի գործունեությունը (ՖՈՏՈ)
ՍԱՊԾ–ը վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ։
10:58
21 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
10:34
21 Օգոստոսի 2017
Խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանում ու Արարատի մարզում «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով
Երևանում ու Արարատում խոշոր ջրանջատում է նախատեսված` «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։
10:25
21 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է հայ դիվանագետների մասին տեղեկատվությունը Դամասկոսում գրանցված հրաձգության կապակցությամբ
Կիրակի ահաբեկիչները հրաձգություն են կազմակերպել Դամասկոսում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
11:00
20 Օգոստոսի 2017
Երևանյան տապը վերադառնում է
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում: