483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. փաստաբան
21:00
17 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել գործարար և Ռուսաստանի ամենահայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովի, ինչպես նաև նրա փաստաբան Արթուր Հայրապետովի նկատմամբ։ Ինչպես «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքին տեղեկացրել է Հայրապետովը, գործն արդեն ներկայացվել է դատարան, նման դեպքում գործն ավտոմատ կերրպով հարուցվում է։

«Մասնավոր բնույթի հայց է ներկայացվել Գերման Ստերլիգովի և իմ նկատմամբ։ Երբ նման հայց է ներկայացվում դատարան, ապա գործն ավտոմատ կերպով հարուցվում է։ Գործը վերաբերում է զրպարտանքին։ Մեղադրում ենք Ստերլիգովին և ինձ։ Մասնավոր բնույթի գործը հարուցվել է ավտոմատ կերպ` հաշտարար դատարան ներկայացված հայցով», – ասել է Հայրապետովը «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Փաստաբանի խոսքով` գործը  հարուցվել է Միլանա Գորենշտեյնի նախաձեռնությամբ, ով հիմա բնակվում է Իսրայելում։ Իսրայելական կողմի շահերը համաձայնել է պաշտպանել ադրբեջանցի հայտնի փաստաբանը, ում անունը չի նշվում։

«Հայցը ներկայացրել է Թել Ավիվում բնակվող Իսրայելի քաղաքացին։ Բացի այդ, հայց է ներկայացվել Մոսկվայի Փաստաբանների պալատ` պահանջելով զրկել ինձ փաստաբանի կարգավիճակից», – ավելացրել է Հայրապետովը։

Այս ամենի պատճառով գործարարը խնդիրներ ունի Ռուսաստանից դուրս գալու կապակցությամբ, ուր նա վերադարձել է մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղից, որպեսզի կարգավորի որոշ գործեր։ Ղարաբաղում են Ստերլիգովի կինն ու երեխաները։

«Քրեական գործը վերաբերում է զրպարտությանը։ Ինչպես նշեց պարոն Հայրապետովը, դա տալիս է իրավաբանական մեխանիզմ խոչընդոտելու իմ դուրս գալուն Ռուսաստանից մինչև քրեական գործի ավարտը։ Այսինքն, իմաստը հիմնականում դա է», – ասել է Ստերլիգովը։

Ավելի վաղ «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Գերման Ստերլիգովը մի քանի օր առաջ վերադարձել է Ռուսաստան։ Նա շուրջ մեկուկես ամիս բնակվել է Լեռնային Ղարաբաղում, ուր մեկնել է ընտանիքի հետ միասին ազգայնամոլների ֆինանսավորելու մեղադրանքներից հետո։ Գործարարի ընտանիքը ևս ենթարկվել է սպառնալիքների։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:03
30 Մարտի 2017
The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը
The Huffington Post հեղինակավոր պարբերականը գրել է «Խոստումը» ֆիլմի մասին։
19:50
30 Մարտի 2017
Հայաստանը երկրորդ հնարավորությունը կտա զինվորական ծառայություն չանցած անձանց
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
13:21
30 Մարտի 2017
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
13:10
30 Մարտի 2017
Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը
Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել:
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: