478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ստերլիգովը Ղարաբաղից վերադարձել է Մոսկվա, սակայն ընտանիքին իր հետ չի տարել
15:08
16 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս ձեռներեց Գերման Ստերլիգովը վերադարձել է Մոսկվա, հաղորդում է vesti.ru–ն։ Վերջերս նա ընտանիքի հետ միասին Ռուսաստանից տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ։

Նրա մեկնումը կապում են ԲՈՐՆ խմբավորման ազգայնամոլների գործի հետ։ Վարկածներից մեկի համաձայն` Ստերլիգովին պատկանող հողատարածքներում, իբր, տեղակայվել են ուսումնական ճամբարներ։

Գործարարը նախատեսում է Մոսկվայում անցկացնել մի քանի հանդիպում, որոնց արդյունքում որոշում կընդունի վերադառնալ Ռուսաստան, թե ոչ։

«Իմ այցը լրտեսություն է։ Ընտանիքիս թաքցրել եմ հուսալի բնի մեջ, իսկ ինքս եկել եմ տեսնելու` ամեն ինչ կարգին է, թե ոչ։ Հուսով եմ, որ այո։ Մենք ցանկանում ենք ապրել Ռուսաստանում, քանի որ ռուս ենք և մեզ շատ է դուր գալիս այստեղ», – ասել է Ստերլիգովը։

Նրա խոսքով` վերջերս Ռուսաստանում շատ հեշտ է զբաղվել գյուղական գործերով։ Ոչ ոք չի խանգարում, իսկ շրջանային և մարզային իշխանությունները միայն աջակցում են։

Գերման Ստերլիգովը էկսցենտրիկ ռուս ձեռներեց է, հայտնի ֆերմեր, նախկինում` «Ալիսա» բորսայի հիմնադիրը։ Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ նա «զմրսել» է Սլոբոդայում գտնվող իր հայտնի տունը, սկսել է վաճառել ունեցվածքն ու որդիների հետ Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Ղարաբաղ տեղափոխվելուց հետո Ադրբեջանը Ստերլինգովին անցանկալի անձ է հայտարարել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։