483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Թբիլիսիի իշխանությունը համոզված է, որ ջրհեղեղից հետո քաղաքում համաճարակի վտանգ չկա
18:25
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկարգման ծառայության ղեկավար Ավթանդիլ Սուդաձեն բացառել է Թբիլիսիում համաճարակի տարածման վտանգը։ Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին ավերիչ ջրհեղեղը մեծ վնաս էր հասցրել Վրաստանի մայրաքաղաքին, գրում է Sputnik գործակալությունը։

Հունիսի 13–ի լույս 14–ի գիշերը Թբիլիսիում հեղեղվել էին կենդանաբանական այգին, Թամազ Էլիզբարաշվիլու` շների համար նախատեսված մասնավոր ապաստարանը, բնակելի տներ, քաղաքի կենտրոնական փողոցներ, վնասվել էր ենթակառուցվածքը։ Վերջին տվյալներով` մահացել է 17 մարդ, հինգը համարվում է անհետ կորած։

«Ակտիվ կատարվում են մաքրման աշխատանքներ։ Այսօր գերակա հատվածներ են համարվում «Մզիուրին» (այգի Վակեի շրջանում) և կենդանաբանական այգին։ Ինչ վերաբերում է մնացած մասին, հիմնական հատվածներն արդեն մաքրված են։ Համաճարակի տարածման վտանգն անձամբ ես համարում են անհիմն»,– հայտարարել է Սուդաձեն։

Նրա խոսքով`մաքրման աշխատանքները լիովին կավարտվեն ամենաշատը երկու օրից։

Միաժամանակ, կենդանաբանական այգու տարածքում մնում է  ջրհեղեղի արդյունքում սատկած կենդանիների մի մասը։ Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մզիա Շարաշենիձեն հայտնել է, որ «այդ կենդանիներն այնտեղ են գտնվում արդեն երրորդ օրը, համապատասխանաբար որոշակի վարակների տարածման վտանգ կա»։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ կենդանաբանական այգի են ժամանել երկու պատվիրակություններ Իսրայելից և Պրահայից, որոնք տարերային աղետների ժամանակ աշխատանքի ահռելի փորձ ունեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով: