482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Ավակովին ցանկանում են ազատել պաշտոնից
18:29
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի ազատման մասին որոշման նախագիծն ուղղվել է Գերագույն ռադայի դիտարկմանը, հինգշաբթի հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ուկրաինական խորհրդարանի կայքին։

Ռադայի կայքի տեղեկատվության համաձայն, օրինագծի նախաձեռնողները մի խումբ պատգամավորներ են, որոնցից շատերը ներկայացնում են «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»։

Չորեքշաբթի Ուկրաինայի Գերագույն ռադայի կոռուպցիայի կանխարգելման և հակազդեցության կոմիտեի անդամ Յուրի Դերևյանկոն հայտնել է, որ կոմիտեն նախաձեռնել է Ավակովի հրաժարականի ընթացակարգը։ Նա նաև հրապարակել է Ավակովի` կոմիտեի անդամների ստորագրած հրաժարականի որոշման նախագծի կրկնօրինակը։ Նախարարների կաբինետի անդամներին նշանակում և ազատում է Գերագույն ռադան։

«Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն պարզաբանել է, որ Ավակովի` ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարականի պատճառներից մեկը նրա տեղակալ Սերգեյ Չեբոտարի հետ ունեցած աղմկահարույց պատմությունն է։ Ուկրաինական ԶԼՄ–ների տեղեկացմամբ, Չեբոտարի տան մոտ սյուժե նկարելու ժամանակ մի քանի մարդիկ հարձակվել են լրագրողների վրա։ Հեռուստաընկերության տեղեկացմամբ, հարձակմանը մասնակից են եղել ներքին գործերի փոխնախարարի փեսա Օլեգ Պոլիշչուկը և նրա գործընկեր Սերգեյ Գավրիլկոն։ Լրագրողների վրա հարձակվելու փաստով հարուցվել է երկու քրեական գործ։ Սակայն երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը հարձակվողներին չի գտել, իսկ Չեբոտարն ազատվել է պաշտոնից։

Լեշչենկոյի խոսքով` Ավակովի հրաժարականի որոշման նախագիծը ստորագրած պատգամավորների թվում ոչ միայն «Ինքնաօգնություն» խմբակցության անդամներ կան, այլ նաև «Ժողովրդական ճակատի» պատգամավորներ, որոնց քվեներով նշանակվել է Ավակովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
09:00
20 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
21:00
19 Մայիսի 2017
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Տեխասը դարձավ ԱՄՆ–ի 46–րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
16:18
19 Մայիսի 2017
Գյումրիում դաժանորեն սպանված երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ
Հարևանների խոսքով, տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
15:58
19 Մայիսի 2017
Գյումրու որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու
Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։