478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը ռեկորդ է սահմանել` 49 մլրդ դոլարի արտահանման պատվերներ ստանալով
14:47
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ռազմական տեխնիկայի արտահանողական պատվերների ընդհանուր ծավալը 2013 թվականին հասել է ռեկորդային 49 միլիարդ դոլարի, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռազմական տեխնիկայի մեր մշակողներն ու արտադրողները մասնակցել են 24 միջազգային ցուցահանդեսների, ստորագրել են 18 միլիարդ դոլարի նոր երկարաժամկետ պայմանագրեր»,– ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունքում, ըստ նրա, արտահանման պատվերների համախառն պորտֆելը «հասել է ռեկորդային ցուցանիշի և գերազանցել է 49 միլիարդ դոլարը»։

ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսական արտադրանքը մատակարարվել է 65 երկիր, միաժամանակ 89 երկրի հետ ստորագրված են և իրականացվում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր։

«Դինամիկ զարգացել են ռազմատեխնիկական կապերն ավանդական գործընկերների հետ։ Դրանք ԱՊՀ երկրներն են, ՀԱՊԿ երկրները, Հնդկաստանը, Վենեսուելան, Ալժիրը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Վիետնամը։ Յուրացվել են նաև սպառազինության նոր շուկաներ, նախևառաջ, Լատինական Ամերիկայում»,– ավելացրել է նախագահը։

Նա նշել է, որ Ռուսաստանը գլոբալ շուկայի առաջատարներից մեկն է և ամուր պահում է երկրորդ տեղը սպառազինության մատակարարումների ծավալներով։

«Հիշեցնեմ, ԱՄՆ–ն շուկայի 29 տոկոսն է, Ռուսաստանը` 27 տոկոսը, Գերմանիան` 7 տոկոսը, Չինաստանը` 6 տոկոսը Ֆրանսիան` 5 տոկոսը։ Նախորդ տարի ռուսական ապրանքների և ծառայությունների արտահանումը ՌՏՀ մասով աճել է 3 տոկոսով և գերազանցել է 15.7 միլիարդ դոլարը։ Դա մի փոքր շատ է, քան 2012 թվականին»,– ասել է ռուս առաջնորդը։

Նա հիշեցրել է, որ ընդլայնվել են ռազմատեխնիկական համակարգի մասնակիցների լիազորությունները` «Արտադրողները հնարավորություն են ստացել ինքնուրույն իրականացնել արտադրանքի արդիականացում, որոշել գիտական հետազոտությունների ուղղությունները, ստեղծել համատեղ ձեռնարկություններ օտարերկրացի գործընկերների հետ։ Միաժամանակ, բարձրացվել է ղեկավարների անհատական պատասխանատվությունն ընդունվող որոշումների համար»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել պաշտպանական արդյունաբերության մասնագետներին` ապահովված արդյունքների համար։

«Իրենց աշխատանքով նրանք ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ռուսաստանն ի զորու է նախագծել և արտադրել ամենաբարդ և ամենաժամանակակից ռազմական տեխնիկա, հաջողությամբ մրցել սպառազինության համաշխարհային շուկաներում Կարևոր է չսահմանափակվել եղածով, ավելի ակտիվ թարմացնել արդյունաբերական բազան, առաջատար տեխնոլոգիաներ ներդնել, ընդլայնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների թեմատիկան»,– ասել է Պուտինը։ -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
10:34
16 Օգոստոսի 2017
Սպիտակ քաղաքի հարևանությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :
20:57
15 Օգոստոսի 2017
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը:
20:38
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: