484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինն առաջարկել է ներկայացնել այն հարյուր գրքերի ցուցակը, որը պետք է կարդա յուրաքանչյուր աշակերտ
11:24
23 Հունվարի 2012

Մարտին անցկացվող նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Վլադիմիր Պուտինն առաջարկում է կազմել 100 գրքերի հատուկ ցանկ, որը պետք է կարդա յուրաքանչյուր ռուս աշակերտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է Պուտինի հոդվածը՝ ուղղված ազգային հարցին: Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 16-ին, «Իզվեստիա» թերթում, ինչպես նաև Պուտինի կայքում հրապարակվել էր նրա հոդվածը՝ «Ռուսաստանը կենտրոնանում է. մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայենք» վերնագրով: Ինչպես տեղեկացրել էր վարչապետի մամուլի քարտուղարը, «Իզվեստիայի» հոդվածը նախագահական ծրագրի ներածական մասն է կազմում: Ենթադրվում է, որ ռուսական մամուլում կշարունակվեն Պուտինի ծրագրային հոդվածների հրապարակումը:

Ինչպես նշում է Պուտինը, որոշ «ամերիկյան համալսարաններում 20-րդ դարի 20-ական թվականներին արևմտյան մշակութային կանոնն ուսումնասիրելու շարժում սկսվեց: «Իրեն հարգող յուրաքանչյուր ուսանող պետք է կարդար 100 գիրք, որն ընդգրկված էր հատուկ կազմած ցուցակում: ԱՄՆ-ի որոշ համալսարաններում այդ ավանդույթը պահպանվել է մինչև այսօր»,- հստակեցրել է նա:

«Մենք միշտ կարդացած ազգ ենք եղել: Եկեք հարցնենք մեր մշակութային հեղինակավոր անձանց և կազմենք 100 գրքերի ցանկ, որը պետք է կարդացած լինի ռուսական դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ: Ոչ թե անգիր անի դպրոցում, այլ հենց իր համար կարդա: Եվ եկեք ավարտական քննության համար շարադրություն հանձնարարենք կարդացածի թեմայով: Կամ էլ ծայրահեղ դեպքում երիտասարդներին հնարավորություն տանք իրենց գիտելիքն ու աշխարհայացքը դրսևորել օլիմպիադաներում ու մրցույթներում»,- գրում է Պուտինը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:04
03 Նոյեմբերի 2017
Տաշքենդում շփոթել են Հայաստանի դրոշի գույները (ՖՈՏՈ)
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը:
20:16
03 Նոյեմբերի 2017
Հայաստանի հասարակական կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպական միության դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ
Քրեական գործ է հարուցվել Եվրոպական միության հատկացված դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ։
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
09:40
03 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։