484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ թատրոնը հունվարի կեսին կլուծի Ցիսկարիձեի հետ կնքած ռեպետիտորական աշխատանքի մասին պայմանագիրը
19:39
10 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ թատրոնը մտադիր է հունվարին լուծել ՌԴ ժողովրդական արտիստ, թատրոնի բալետի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեի հետ կնքած ռեպետիտորական աշխատանքի մասին պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Մեծ թատրոնի ղեկավարությունից:

Հունվարի սկզբին Ցիսկարիձեն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 15-ին ինքը ծանուցում է ստացել այն մասին, որ ռեպետիտորական աշխատանքի մասին պայմանագիրը կարող է լուծվել, քանի որ ինքն աշխատում է կես դրույքով, իսկ թատրոնը ցանկանում է ռեպետիտոր ընդունել ամբողջ դրույքով: Ցիսկարիձեն տարակուսանք է հայտնել այն պատճառով, որ ամբողջ դրույքով աշխատանք իրեն չեն առաջարկել: Նա մտադիր է դիմել դատարան, եթե պայմանագրի լուծման մասին տեղեկությունները հաստատվեն:

«Հունվարի կեսին կլուծվի հայտնի պարող, Մեծ թատրոնի առաջատար մենակատար Ցիսկարիձեի հետ կնքված բալետի ռեպետիտորի կես դրույքով աշխատանքի պայմանագիրը՝ ներքին համատեղության պայմաններով», - ասել են թատրոնի ղեկավարությունից:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ նման որոշում է ընդունվել, քանի որ թատրոնին ամբողջ դրույքով ռեպետիտոր է անհրաժեշտ գլխավոր բեմում բալետախմբի հետ աշխատանքի համար:

«Այդ պաշտոնը կզբաղեցնի Ռեգինա Նիկիֆորովան, ով կաշխատի ամբողջ դրույքով Նիկոլայ Ցիսկարիձեի և Յան Գոդովսկու կես դրույքների հաշվին», - տեղեկացրել է նա:

«Ինչ վերաբերում է Նիկոլայ Ցիսկարիձեի՝ որպես բալետի արտիստ, բեմի առաջատար վարպետի աշխատանքին, ապա այստեղ որևէ փոփոխություն չկա, նա կշարունակի աշխատել Մեծ թատրոնում», - ասել է Մեծ թատրոնի ղեկավարության ներկայացուցիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով:
10:39
28 Մարտի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու իրական պատճառները
Հայտնի է դարձել, թե ինչու է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիը դուրս եկել ՀՀԿ-ից:
20:57
27 Մարտի 2017
ՔԿՀ-ում կալանավորին փորձել են սպանել. հարուցվել է քրեական գործ
Քննչական գործողություններ են կատարվում`  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձի վերաբերյալ։
16:22
27 Մարտի 2017
Հայաստանն աշխարհի հնագույն երկրների տասնյակում է ըստ The Culture Trip–ի
The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ: