481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսների ավելի քան 50 տոկոսը մտադիր է իր ձայնը տալ Պուտինին նախագահական ընտրությունների ժամանակ
16:40
29 Դեկտեմբերի 2011

Ռուսների ավելի քան 50 տոկոսը մտադիր է նախագահական առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկել վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին, վկայում են «Հանրային կարծիք» հիմնադրամի հարցման տվյալները:

Հարցման համաձայն՝ բնակչության 52 տոկոսը մտադիր է իր ձայնը տալ Պուտինի համար: Նրանց 26 տոկոսը նշում են, որ հաստատ կքվեարկեն նրա թեկնածության օգտին, 16 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ, 10 տոկոսը՝ հնարավոր է: Հարցվածների ևս 33 տոկոսը հայտնել են, որ դժվար թե կողմ քվեարկեն Պուտինի թեկնածությանն առաջիկա ընտրություններում, և 6 տոկոսը համոզված է, որ չի գնալու մարտյան ընտրություններին:

Պուտինի համար ձայն տվողների մեծամասնությունը Սիբիրի դաշնային օկրուգի բնակիչներ են (59 տոկոս): Վարչապետին իրենց ձայնը տվողներն առավելապես տարեց մարդիկ են (58 տոկոս) միջինից ցածր կրթությամբ, բայց միջինից բարձր եկամուտներով (57 տոկոս):

Նրանք, ովքեր հայտարարել են, թե ամենայն հավանականությամբ կքվեարկեն Պուտինի թեկնածության համար, ապրում են առավելապես Կենտրոնական դաշնային օկրուգում 40 տոկոս, ամենից հաճախ դրանք բարձր եկամուտ ունեցող մարդիկ են (43 տոկոս):

Հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Օսլոնի խոսքերով՝ վարչապետի ընտրազանգվածի վարկանիշը դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմում է 44 տոկոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե նայենք Պուտինի վարկանիշին 2010 թվականի վերջում, ապա այն կազմում էր 56 տոկոս... Այնուհետև նվազման միտում է նկատվում, և գրեթե մեկ տարվա ընթացքում այդ նվազումն էական դարձավ»,- ասել է Օսլոնը «ՌԻԱ Նովոստիում» կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ վարկանիշի նվազման առանցքային պահը 2010 թվականի հունվար-փետրվարին գների բարձրացումն էր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:22
19 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը հանձնարարեց լուծել Երևանի խցանումների հարցը
«Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծուներ», – նշել է վարչապետը։
11:08
19 Հոկտեմբերի 2017
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
19 Հոկտեմբերի 2017
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքաբթի` հոկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
18 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:26
17 Հոկտեմբերի 2017
Հայաստան է բերվել բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։
18:00
17 Հոկտեմբերի 2017
Երևանի կենտրոնում նոր արագաչափեր կգործարկվեն
Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:

16:36
17 Հոկտեմբերի 2017
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
15:05
17 Հոկտեմբերի 2017
Ներկայացվել են Հայաստանում ուժեղ քամու հասցրած վնասները
Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։

10:46
17 Հոկտեմբերի 2017
Տաք բաճկոնները հանելու ժամանակն է. Հայաստանում կցրտի
Օդի ջերմաստիճանի նվազման հերթական ալիք է սպասվում Հայաստանում։
08:00
17 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը: