482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հրաբխի պատճառով եղջերուները հեռանում են Կամչատկայի արգելոցից
13:21
27 Դեկտեմբերի 2011

Կարմիր գրքում գրանցված հյուսիսային վայրի եղջերուներն անցնում են Կրոնոցկի արգելոցի սահմաններից դուրս գտնվող ձմեռային նոր արոտավայրեր՝ Կիզիմեն գործող հրաբխի ժայթքման պատճառով, հայտնել է արգելոցի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կիզիմեն հրաբուխը գտնվում է Թումրոկ լեռնաշղթայի հարավային մասի արևմտյան ստորոտում Միլկովո գյուղից 115 կիլոմետր և Պետրոպավլովսկ-Կամչատսկից 265 կիլոմետր հեռավորության վրա: Հրաբժի ժայթքումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Հրաբխի խառնարանի վրա պարբերաբար բարձրանում են մոխրի և գազի հսկայական սյուներ, լանջերով իջնում է շիկացած լավան:

«Արդեն երկրորդ տարին շարունակվող մոխրի այս առատ հոսքն էապես խախտել է հյուսիսային վայրի եղջերուների տարածքային տեղաբաշխումը ձմեռելու ավանդական վայրերում՝ սմբակավորները լքել են ձմեռելու հարազատ վայրերը և անցել են մոխրի հոսքի գոտուց այն կողմ»,- ասվում է հաղորդագրությունում:
Կրոնոցկի արգելոցի վայրի եղջերուների պոպուլյացիան կազմում է ընդհանուր առմամբ մոտ 800 առանձնյակներ, կենսաբանները կոչ են անում արգելոցին սահմանակից հատուկ պահպանվող տարածքների և որսորդական կալվածքների աշխատակիցներին թույլ չտալ հազվագյուտ կենդանիների որսը:

Գիտնականների ուսումնասիրություններով, ներկայում արգելոցում մնացել է եղջերուների միայն մի մասը, մինչդեռ բազմաթիվ սմբակավորներ նոր արոտավայրեր են որոնում հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի:
11:06
23 Մայիսի 2017
«Նաիրիտ»–ը ծվեն-ծվեն է արվում. գույքն աճուրդի է դրվել
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքը հանվել է վաճառքի։
08:00
23 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
09:00
20 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։