482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը
11:37
26 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիդտրի Մեդվեդևը համոզված է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա գուցե հետխորհրդային տարածքի միակ հակամարտությունն է, որը ներկայումս հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից և ցանկությունից, և, ուղիղ ասեմ, հեշտ լուծումներ չեն լինում»,- ասել է Մեդվեդևը «Ադրբեջանի հեռուստատեսությանը և ռադիոյին» (AzTV) տված հարցազրույցում:

Մեդվեդևի խոսքերով՝ Մոսկվան կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը նաև հետագայում: Ռուսական պետության ղեկավարը նշեց, որ արդեն բարձրացրել է այդ հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Բացի այդ, Մեդվեդևի միջնորդությամբ վերջին մի քանի տարիներին եռակողմ ութ հանդիպումներ են կայացել, երբ հանդիպել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները:

«Հաջողվեց նաև ողջ հստակությամբ կողմերին ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին նրանց դիրքորոշումները տարբեր են, ներկայացնել ազնվորեն, բաց և ներկայացնել սեփական բոլոր փաստարկները»,- ասել է ռուս նախագահը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։
19:31
24 Մայիսի 2017
Հայաստանը մտադիր է հրաժարվել թղթադրամներից
Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը:
19:02
24 Մայիսի 2017
Ստեփանակերտ-Շուշի. գլխապտույտ ճանապարհորդություն օդային էքստրիմի սիրահարների համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park» նախագիծը երկտեղանի ինքնաթիռներով սկսում են Արցախի տարածքում զբոսաշրջային թռիչքների իրականացումը:  
17:24
24 Մայիսի 2017
Սկանդալային Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել:
17:08
24 Մայիսի 2017
Պայթյուն է որոտացել Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ
Չորեքշաբթի` մայիսի 24–ին, Վարդենիսում պայթյուն է որոտացել։

12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի: