480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն և ԵՄ-ն ակտիվացրել են վիզային ռեժիմի պարզեցման համատեղ աշխատանքը. Մեդվեդև
15:02
22 Դեկտեմբերի 2011

Ռուսաստանն ու Եվրամիությունն ակտիվացրել են վիզային ռեժիմի պարզեցման համատեղ աշխատանքը դրա ամբողջական վերացման հեռանկարով, հինգշաբթի Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրամիության անդամ պետությունների հետ արդեն ստորագրվել է գործընկերության 23 պայմանագիր արդիականացման նպատակով: Դրանք նախատեսում են տասնյակ կոնկրետ նախագծեր»,- ասել է ռուսական պետության առաջնորդը:

ՌԴ և Եվրոպայի միջև վիզային ռեժիմի վերացման առաջին քայլն արվել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, երբ կողմերը հավանություն են տվել այդ խնդրի լուծման ուղղությամբ համատեղ քայլերի անվանացանկին: Ինքը փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղևորությունների ելքի արտոնագրերի վերացման համատեղ քայլեր»: Սակայն, թե երբ դա իրականում կիրականացվի, դեռևս պարզ չէ:

Ստորագրում կամ վավերացում չպահանջող այդ փաստաթուղթը հաստատվել է ԵՄ նախարարների խորհրդի կողմից և ընդգրկում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի գործողությունների ցանկը կարճաժամկետ ուղևորությունների ժամանակ ելքի արտոնագրերի ռեժիմի վերացման ուղղությամբ:
Գործողությունները վերաբերում են փաստաթղթերի անվտանգությանը, օրինակ, կենսաչափական անձնագրերի ներդրմանը, անօրինական ներգաղթի դեմ պայքարին և սահմանների կառավարմանը, իրավապահ բնագավառում անվտանգությանն ու համագործակցությանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Դիվանագետները պարզաբանում են, որ փաստաթղթի կատարումից և ԵՄ-ի կողմից համապատասխան մանդատի հաստատումից հետո կողմերը կարող են ոչ պաշտոնական բանակցություններ սկսել ոչ արտոնագրային ռեժիմի անցնելու մասին:

Մոսկվան բազմիցս հայտարարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման, իսկ այնուհետև նաև վերացման իր շահագրգռվածության մասին: Ռուսական իշպանությունների կարծիքով, դա զգալիորեն կընդլայնի Ռուսաստանի և ԵՄ երկրների առևտրատնտեսական և մարդասիրական կապերը: Վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ համատեղ քայլերի ցանկի ձևավորման և բանակցային խմբերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՌԴ-ԵՄ գագաթնաժողովից հետո՝ 2010 թվականի դեկտեմբերին: -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին: