486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վաղ է «թաղել» ԱՊՀ-ն՝ չնայած ինտեգրման նոր ձևերի առաջացմանը. Պրիխոդկո
13:31
19 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քսանամյակը նշող ԱՊՀ-ն նախկինի պես կենդանի և օգտակար մեխանիզմ է, չնայած հետխորհրդային տարածքում հայտնվում են ինտեգրման առավել առաջատար և նեղ մասնագիտական ձևաչափեր, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

ԱՊՀ երկրների գրեթե բոլոր առաջնորդները երեքշաբթի կհավաքվեն Մոսկվայում՝ մասնակցելու ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին կնախորդի կազմակերպության հոբելյանին նվիրված հանդիսավոր ընդունելությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարծում եմ, որ ԱՊՀ-ն այնպիսի կենդանի և օգտակար մեխանիզմ է, որն արձագանքում է և առանձին երկրում հայտնված քաղաքական նոր իրողություններին, և ինտեգրմանը վերաբերող գերիշխող տրամադրությանը: Դեռևս վաղ է թաղել ԱՊՀ-ն: Ամեն դեպքում մեզ թվում է, որ ոչ ոք դա չի էլ պատրաստվում անել», - ասել է Պրիխոդկոն լրագրողներին:

«Խորհրդային Միության մասին անցյալի աղոտ հուշերն ավելի հաճախ իրենց տեղը զիջում են իրատեսական, պրագմատիկ աշխատանքի կոնկրետ ուղղություններին: Կարծում եմ, որ դա շատ օգտակար աշխատանք է: Ընդհանրապես, ԱՊՀ-ի գոյությունը հսկայական կայունացնող դեր է խաղում ամեն պետության համար, հսկայական դեր է խաղում կոլեկտիվ որոշումների մշակման գործում՝ ի պատասխան նոր գլոբալ մարտահրավերներին, ընդհանուր տարածքում համագործակցության ռազմավարական հարցերի որոշումների մշակմանը», - հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը:

Պրիխոդկոն հատկապես ընդգծել է ԱՊՀ-ի նշանակությունը՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև երկխոսության շարունակականության ապահովման և ինտեգրացիոն գործընթացների իրականացման համար: «Անկախ ԱՊՀ-ի նկատմամբ վերաբերմունքից, վերլուծաբանների և քաղաքական գործիչների քաղաքական հակումներից, նրանց տարիքից և արտահայտությունների ժամանակից, իմ խորը համոզմամբ, ԱՊՀ-ն մեծ մասամբ ապահովել, ապահովում և միգուցե առաջիկայում էլ կապահովի ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարությունների երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև շարունակականությունը ինտեգրացիոն հեռանկարներում և այդ գործունեության ուղղությամբ», - ասել է նա:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի մոսկովյան նիստը չունի ֆիքսված օրակարգ, սակայն Պրիխոդկոյի խոսքերով՝ մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն «ԱՊՀ աշխատանքից ստացվող գործնական արդյունքների բարձրացման հարցերը՝ ելնելով քաղաքացիների բարեկեցության և կենսամակարդակի աճի շահերից»: Մասնավորապես, նախագահները կքննարկեն առաջարկը, ըստ որի՝ 2012 թ.-ին տնտեսության ոլորտում փոխգործակցության առանցքային թեման պետք է լինի կապի և ինֆորմատիզացիայի ոլորտում իրականացվող համագործակցությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:56
18 Հունվարի 2017
Փրկությունը մոտ է. ցրտերը կսկսեն նահանջել Երևանում. Սուրենյան
Արարատյան դաշտավայրում, այդ թվում` Երևանում, ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել:
10:32
18 Հունվարի 2017
Սառնամանիքները չեն հեռանում Արարատյան դաշտավայրից
Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։

08:00
18 Հունվարի 2017
Երեքշաբթի՝ հունվարի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։