481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը Պրոխորովին արժանի և ուժեղ մրցակից է համարում ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ
16:24
15 Դեկտեմբերի 2011

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գործարար Միխայիլ Պրոխորովին ուժեղ և արժանի մրցակից է համարում 2012 թ.-ի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համոզված եմ, որ նա արժանի, ուժեղ մրցակից կլինի», - հայտարարել է Պուտինը՝ «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ. Շարունակություն» ծրագրի ուղիղ եթերում պատասխանելով ռուսաստանցիների հարցերին:

«Չեմ կարող ասել, որ նրան հաջողություն եմ ցանկանում, որովհետև ես էլ եմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը», - ժպիտով նշել է ՌԴ վարչապետը:

Պուտինը հիշեցրել է, որ Պրոխորովը ՌԴ քաղաքացի է, «ով որոշակի տարիքային ցենզի է հասել» և իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին:

ՌԴ վարչապետը նշել է, որ ավելի վաղ գործարարը փորձել էր աջակողմյան կուսակցություն ստեղծել («Արդար գործ»), սակայն նրա մոտ «խնդիրներ ծագեցին, որոնք շատերին հայտնի են»:

«Սակայն Միխայիլ Դմիտրիևիչը հետևողական մարդ է, նա իր ասածից հետ չի կանգնի: Ինձ թվում է, որ նա որոշել է նոր հարթակ օգտագործել, որպեսզի առաջ տանի այն գաղափարները, որոնք ճիշտ է համարում մեր երկրի համար: Նա գործում է օրենքի, սահմանադրության շրջանակներում: Ցանկացած մարդ ունի դրա իրավունքը», - ասել է Պուտինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին: