481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիադաների մշակողները ներողություն են խնդրել դպրոցականներից ռուսաց լեզվի քաղաքական թեստերի համար
17:25
14 Դեկտեմբերի 2011

Մոսկվայում ռուսաց լեզվի օլիմպիադայի առաջադրանքների մշակողները ներողություն են խնդրում դպրոցականներից թեստերում քաղաքական բնույթի արտահայտություն օգտագործելու համար՝ պարզաբանելով, որ այն անգրագետ ձևով գրվել է «Ռուսաց լեզու» թերթում 2009 թ.-ին և այդ պատճառով էլ հայտնվել է օլիմպիադայի նյութերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաց լեզվի համառուսական օլիմպիադայի երկրորդ փուլը, որն անցկացվել է նախորդ շաբաթ օրը Մոսկվայում, սոցիալական ցանցերում և բլոգերում մեծ արձագանք էր ստացել: Թեստի առաջադրանքներից մեկում գրված էր «Ես անգամ չէի էլ կասկածում, որ կհաղթի «Յեդինայա Ռոսիան»» նախադասությունը:

Ռուսական ուսանողական միության ղեկավար Արտյոմ Խրոմովը հայտարարել է, որ այս պնդումը գաղտնի քաղաքական քարոզ է, որի առկայությունը օլիմպիադայի առաջադրանքներում վրդովմունք էր առաջացրել մանկավարժների և աշակերտների շրջանում:

Մոսկվայի բաց կրթության ինստիտուտում, որը Մոսկվայի դպրոցականների համար օլիմպիադաների, ստուգողականների և քննությունների առաջադրանքներ է մշակում, պարզաբանել են, որ այդ նախադասությունն անգրագետ ձևով էր գրվել 2009 թ.-ին «Ռուսաց լեզու» թերթում: Դպրոցականներին առաջարկվում էր գտնել, ուղղել և մեկնաբանել սխալը:

«Այս նախադասությունը հատկապես տեղին չէ դեկտեմբերի 4-ին կայացած ՌԴ պետդումայի ընտրությունների համատեքստում: Հայցում ենք օլիմպիադայի մասնակիցների ներողամտությունն առաջադրանքների անհաջող ընտրության համար», - նշվում է ինստիտուտի ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ինստիտուտի պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առաջադրանքները մշակվել են սեպտեմբերին, իսկ օլիմպիադայի անցկացման ամսաթիվը որոշվել է Մոսկվայի կրթության դեպարտամենտի 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի հրամանով, պարզաբանվում է ռեկտորի մեկնաբանության մեջ: Նրա խոսքերով՝ առաջադրանքները կողմնակի անձանց համար հասանելի չեն եղել, մասնավորապես՝ ոչ մի պաշտոնյա հնարավորություն չի ունեցել ազդել առաջադրանքները կազմելու ընթացքի վրա:
«Հուսով ենք, որ նման նախադասություններ այլևս չեն հանդիպի գրականության, պատմության, մաթեմատիկայի օլիմպիադաներում և ստուգողական աշխատանքներում», - ասել է Խրոմովը ՌԻԱ Նովոստիին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: