486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
«ՌԻԱ Նովոստիի» ձերբակալված լրագրողներին բաց են թողել «Կիտայ-գորոդի» ՆԳԲ-ից
16:43
07 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի կենտրոնում «ՌԻԱ Նովոստիի» ձերբակալված լրագրողներին բաց են թողել «Կիտայ-գորոդ» ՆԳԲ-ից այն բանից հետո, երբ նրանք բացատրագիր են գրել, թե ինչ նպատակով են նկարահանում իրականացրել Չերկասյան փակուղում:

Թղթակից Յանա Մակարովան և ստաժոր Գրիգորի Նազարենկոն «ՌԻԱ Նովոստիի» տեսատեղեկատվության խմբագրության կողմից ուղարկվել էին մայրաքաղաքի հիմնական փողոցներում և հրապարակներում անվտանգության քայլերի ուժեղացման կամ դրա բացակայության իրավիճակի նկարահանման: Այն բանից հետո, երբ թղթակիցը սկսել է նկարահանել փողոցը բջջային հեռախոսով, նրան և ստաժորին մոտեցել են իրավապահ մարմինների աշխատակիցները և պահանջել ավտոմեքենա նստել, ինչից հետո տեղափոխել են նրանց «Կիտայ-գորոդ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՆԳԲ-ում Մակարովայից և Նազարենկոյից բացատրություն են վերցրել այն մասին, թե ինչ նպատակով են նրանք գտնվել Չերկասյան փակուղում և նկարահանում կատարել: Փաստաթղթերի՝ անձնագրերի և խմբագրության թղթակցական վկայականի ստուգումից հետո «ՌԻԱ Նովոստիի» լրագրողներին բաց են թողել:

Ընդդիմության արտոնված հանրահավաքը «Չիստիե պրուդի»-ում երկուշաբթի ավարտվել է դեպի Լուբյանկա կատարած չարտոնված երթով, ձերբակալվել է 300 մարդ: Երեքշաբթի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը չարտոնված հանրահավաք է կազմակերպել Հաղթական հրապարակում: Վերջին տվյալներով, նույնպես 300 մարդ է ձերբակալվել: Հանրահավաքի մասնակիցները ոստիկանությանը մեղադրում են չաձազանց կոշտ գործողությունների մեջ, իրավապահներն ասում են, որ այսուհետ էլ կկասեցնեն չարտոնված ակցիաները, իսկ մասնակիցներին կենթարկեն պատասխանատվության:

Երկուշաբթի օրվա ակցիայի ժամանակ ձերբակալվել են մի քանի լրագրողներ, այդ թվում՝ Ռոյթերսի և Bloomberg-ի, «Իզվեստիա» թերթի և The New Times ամսագրի լրագրողներ, իսկ այնուհետև նրանց բաց են թողել:

Ռուսաստանի լրագրողների միությունը չորեքշաբթի պահանջել է արդյունավետ քննել լրագրողների ձերբակալման և ծեծի ենթարկելու դեպքերը բողոքի ակցիաների ժամանակ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
01 Մարտի 2017
Հայ ակրոբատները ռոքնռոլ կպարեն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկել են Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլի զարգացման հնարավորությունները:
15:43
01 Մարտի 2017
Գարնանային մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Bogossi Production–ը Facebook–ում տեսանյութ է հրապարակել:
13:41
01 Մարտի 2017
Սուրենյան. Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանը ցանկանում եմ համբերություն
Սուրենյանը համբերություն է մաղթել Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանը։
13:28
01 Մարտի 2017
ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մի քանի չվերթերի ուշացումից հետո
«Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մառախուղի պատճառով մի քանի չվերթերի ուշացումից հետո։
11:26
01 Մարտի 2017
Մեկ ձայնի համար առաջարկվում է մինչև 30 հազար դրամ. «Ժողովուրդ»
Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել և գործի դնել իրենց ռեսուրսները:
08:00
01 Մարտի 2017
Երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 28–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:31
28 Փետրվարի 2017
Տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված երեք անձանց մուտքը «Հայփոստի» բաժանմունքներից մեկը. նրանց որոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 21–ի գիշերը երեք դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել «Հայփոստի»  բաժանմունքներից մեկը։
17:00
28 Փետրվարի 2017
Հայ զինվորը դարձել է բջջային հեռախոսների համար նախատեսված Hi Zinvor խաղի կերպար
Hi Zinvor–ում հանդես է գալիս հայ զինվորի կերպար։ Խաղի ժամանակ խաղացողը կատարում է տարբեր առաջադրանքներ։
16:00
28 Փետրվարի 2017
Արմեն Յոլյանը դարձել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նոր նախագահ
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հաստատեց Լևոն Յոլյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։
15:53
28 Փետրվարի 2017
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո, տեղեկացրեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
12:29
28 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը կարող է Լոնդոնում Հայաստանի դեսպան դառնալ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել:
11:47
28 Փետրվարի 2017
Կինը պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել
52-ամյա կինը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է գործադրել։