482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ձերբակալվել է «Մոսկվա» առևտրի կենտրոնում հային ծեծի ենթարկած կասկածյալը
17:40
28 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պահպանության մասնավոր ձեռնարկության աշխատակցի են ձերբակալել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Մոսկվա» առևտրային համալիրում ազգությամբ հայի ծեծի ենթարկելու կասկածանքով, ծեծի ենթարկված հայը մահացել է ստացված վնասվածքներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությանը (ԳՔՎ):
38-ամյա Անդրանիկ Գևորգյանի մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան  առևտրային համալիրի պահպանության վայրում:

Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Մոսկվայի ԳՔՎ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան, նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է գանգուղային վնասվածքի հետևանքով: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-ի մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան):

«Համատեղ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է «Վիտյազ Ռեզերվ» պահպանության մասնավոր ձեռնարկության 42-ամյա աշխատակիցը, ով խոստովանական ցուցմունք է տվել», - նշվում է տեղեկատվության մեջ:
ԳՔՎ-ի տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է անձնական պատճառներով:
ԳՔՎ-ն ծրագրում է կալանավորել կասկածյալին:

Ավելի վաղ Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ «Մոսկվա» ԱԿ-ի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։