484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՄՖ մասնակիցների կարծիքները տարբեր են անձի վրա սոցցանցերի ազդեցության հարցում
15:33
22 Նոյեմբերի 2011

ավարտված Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) մասնակիցները քննարկել են ինտերնետ օգտատիրոջ վրա սոցիալական ցանցերի ազդեցության հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սոցիալական ցանցեր՝ 21-րդ դարի հրա՞շք, թե՞ ողբերգություն» բանավեճում, որը վարել է լրագրող Սվետլանա Սորոկինան, ֆորումի պատվիրակները տարբեր տեսակետներ են արտահայտել:

Բանավեճի մասնակիցներից մի քանիսը հակված չեն ողբերգականացնելու մարդկանց անձի վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը: Այսպես, Ռուսաստանի ինտերնետ հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Իվան Զասուրսկին կարծիք է հայտնել, որ սոցցանցերը հեռախոսագրքի նմանակն են:

«Սոցիալական ցանցերն առաջին մոտեցմամբ նույն հեռախոսագիրքն է, բայց յուրաքանչյուրին ավելի արագ հասնելու, ինչպես նաև թարմացումներ ստանալու հնարավորությամբ այն մասին, թե ինչ է տեղի ունենում քո հեռախոսագրքի այս կամ այն մարդու հետ»,- ասել է Զասուրսկին՝ այդպիսի «հեռախոսագրքի» գլխավոր առավելություններից մեկը համարելով դա չկորցնելու հնարավորությունը:

Ինտերնետ հրատարակիչների ասոցիացիայի նախագահը միաժամանակ խոստովանեց, որ տեղեկատվական նոր միջավայրը փոխում է մարդկանց մոտեցումը տեղեկությունը հիշելուն:

«Այն մարդը, ում համար սովորություն է դառնում օրը քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր տեղեկության հասանելիությունը, փաստեր և թվեր հիշելու փոխարեն, ավելի կարևորում է այն, թե որտեղ կարելի է գտնել այդ տեղեկությունը: Իմ կարծիքով, որոշ չափով նվազում է հետաքրքրությունը մանրամասների նկատմամբ: Որովհետև տպավորություն կա, որ միշտ սա կարելի է ինչ-որ մի տեղ նայել»,- ասել է Զասուրսկին:

Ուղեղի ֆիզիոլոգիայի ոլորտի բրիտանացի առաջատար գիտնական բարոնուհի Սյուզան Գրինֆիլդի կարծիքով՝ սոցիալական ցանցերի խնդիրն այն է, որ դրանք ստեղծում են «որոշակի նոր միջավայր, որում մենք չենք փոխազդում միմյանց հետ»:

«Իրական աշխարհի հաղորդակցությունը հայացքներ են, հպումներ, մարմնի, ժեստերի լեզու: Վիրտուալ աշխարհում այս ամենը չկա: Մենք չենք կիրառում մարդկային նորմալ շփման փորձը: Պետք է վախենալ ոչ թե սոցիալական ցանցերից, այլ նրանից, թե ինչ են դրանք սովորեցնում, ինչպիսի փորձ ենք ձեռք բերում դրանց օգնությամբ: Համոզված եմ, որ, նախևառաջ, երիտասարդներին, մինչ նրանք կսկսեն շփվել ցանցում, անհրաժեշտ է իրական մարդկային շփման փորձ ձեռք բերել»,- ասել է բարոնուհին հարցազրույցում, որի վիդեոհատվածը ցուցադրվել է բանավեճի ընթացքում:

Նա հայտնել է նաև, որ Միչիգանի համալսարանի գիտնականները 30 տարիների ընթացքում հետազոտել են 14 հազար ուսանողների և նրանց մոտ ցավակցելու և կարեկցելու ընդունակության նվազում են հայտնաբերել, հատկապես՝ վերջին 10 տարիներին:

Սոցիալական ցանցերի բացասական գործոնների թվում բանախոսները նշեցին սահմանների ջնջումն անձնական տեղեկության և այն տեղեկության միջև, որը լայն հասարակայնության քննարկման առարկա է դառնում, ինչպես նաև անձնական շփման պակաս է առաջացնում, ինչը կարող է հանգեցնել «Skype-ի՝ սեղանի շուրջ  զրույցների»:

Բացի այդ, պատվիրակներից մեկը նշել է, որ սոցիալական ցանցերի չարաշահումը կարող է հանգեցնել «ավագ եղբոր էֆեկտի, ով ամենուր հետևում է մեզ»:

ArmRADIO ռադիոկայանի տնօրեն, Հայաստանի PR-մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը համեմատել է սոցցանցերը դեղամիջոցի հետ, որը մեծ չափաբաժնով թույնի է վերածվում: -0-

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում
Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
12:24
24 Մարտի 2017
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
11:19
24 Մարտի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:
10:21
24 Մարտի 2017
Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
24 Մարտի 2017
Հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
22:41
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ ՕՐՕ դաշինքին սատարելու հետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու հետ:
21:17
23 Մարտի 2017
Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։
17:46
23 Մարտի 2017
ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ: