483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հավելյալ կարգավորումը ոչնչացնում է ինտերնետ մեդիան, կարծում է ղազախստանցի փորձագետը
21:16
22 Նոյեմբերի 2011

Ինտերնետի՝ չափից դուրս շատ կարգավորումը ոչնչացնում է ինտերնետ մեդիան, կարծում է «Խոսքի ազատություն» միջազգային հիմնադրամի (Ղազախստան) նախագահ Տամարա Կալեևան:

«Ղազախստանի յուրահատկությունն էլ հենց ավելորդ կարգավորումն է, որը վնասում է ինտերնետի և ինտերնետ մեդիայի զարգացմանը»,- ասել է Կալեևան, երեքշաբթի ելույթ ունենալով Եվրոպական և ասիական մեդիայի վեցերորդ ֆորումի (ԵԱՄՖ) սեկցիոն նիստի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«2009 թվականին մենք կընդունենք մի օրենք, որը երկար և բարդ անվանում ունի, առօրյայում այն կոչվում է օրենք ինտերնետի մասին: Եվ այդ օրենքով, ինտերնետի ողջ պարունակությունը հայտարարվում է զանգվածային լրատվամիջոց: «Վեբ կայք» հասկացություն հանվել է իրավական գործածությունից, այժմ մենք ունենք միայն ինտերնետ ռեսուրսներ, որոնք պատկանում են ԶԼՄ-ներին: Այսինքն, այն ամենը, ինչ գտնվում է ինտերնետի սահմաններում, ներառյալ ինտերնետ-խանութներ, խաղեր, բլոգեր, անձնական էջեր, օրագրեր՝ այս ամենը ԶԼՄ է: Նշանակում է, որ նրանց վրա դրված է այն նույն պատասխանատվությունը, որը դրված է նաև ավանդական ԶԼՄ-ների վրա՝ քրեական, քաղաքացիական և վարչական: Բայց, ցավոք, իրավունք չկա: Որովհետև ինտերնետ ռեսուրսները, ի տարբերություն այլ ԶԼՄ-ների, Կապի նախարարությունում չեն գրանցվում, փաստաթղթեր չունեն, այդ իսկ պատճառով այդ լրատվամիջոցների լրագրողները չեն կարող պետական կառույցների հավատարմագրում և բազմաթիվ այլ լիազորություններ ստանալ»,- պարզաբանեց նա:

Ըստ նրա, երկրում լրատվամիջոցի պատասխանատվության հարցն առայսօր լուծված չէ: «Չկա պատասխանատվության տարբերակում կայքի տիրոջ, հեղինակի, մեկնաբանությունների, բլոգգերների, պրովայդերների միջև: Գործնականում ամեն ինչի համար տերն է պատասխանում: Այդ իսկ պատճառով հայտնվող մեկնաբանությունների համար պատասխանատու է սեփականատերը»,- համոզված է իրավապաշտպանը:
«Հաճախ հակասահմանադրական մեկնաբանություններ են տրվում, ամեն ինչ վերահսկել հնարավոր չէ: Եվ վնասաբեր ռեսուրսների արգելակման բոլոր հարցերը լուծվում են պարզեցված դատական կարգով: Հայտնվում են դատախազության, Կապի նախարարության հայցեր, դատարանը վճռում է. կայքը վնասակար է, փակել այն: Նախորդ տարի դրանք քիչ էին, իսկ այս տարի նմանատիպ հարյուրավոր կայքեր են փակվում: Մեզ բացատրում են, որ դրանք ծայրահեղական, ահաբեկչական, պոռնոգրաֆիկ բնույթի են, և մեզ մնում է միայն հավատալ դրան»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, «ավելորդ կարգավորումը ոչնչացնում է ինտերնետ մեդիան»:

«Բնականաբար, մենք կարգավորմանը դեմ չենք: Կարծում ենք, որ անհրաժեշտ է կասեցնել ինտերնետի օգտագործումն ահաբեկչական, պառակտիչ նպատակներիկ, պոռնոգրաֆիայի համար: Բայց այդ անվերջ կարգավորումն արգելքների մակարդակով, նախևառաջ, անօգուտ է, քանի որ անհնար է ամեն ինչ արգելել և կանխել, ամեն ինչ վերչահսկել: Եվ բնականաբար, դրանից տուժում են միայն մեր ղազախստանցի օգտատերերը և ինտերնետ ռեսուրսների տերերը: Դա չափազանց բացասական օրինակ է, որից պետք է զերծ մնալ»,- կարծում է Կալեևան:
«Եթե շատ պարզ խոսենք, ապա պետությունն օրենսդիրների շրջանում պետք է ունենա կիրթ մարդիկ, ովքեր կարող են կարգավորել ոչ միայն արգելքների և պատժամիջոցների մեթոդներով, այլ գործեն առավել ճկուն, այնքան ճկուն, որքան ճկուն է մեր կյանքը: Բայց սա իրագործելը դժվար է, թեև, կարծում եմ՝ հնարավոր»,- ասել է նա:
Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:

Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին: --0-

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում
Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
02 Նոյեմբերի 2017
The Spectator պարբերականը պատմել է Հայաստանի գինեգործության վերածնման մասին
Անգլիացի գրող Հենրի Ջեֆրիսը The Spectator պարբերականում ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան կատարած այցի վերաբերյալ:
19:03
02 Նոյեմբերի 2017
Հայաստանում տղամարդը գողացել է ոսկյա զարդեր, հարվածելով տանտիրուհուն
Տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը և դիմել փախուստի:
16:51
02 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում սերտ համագործակցությամբ. Սերժ Սարգսյան
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
15:42
02 Նոյեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացնում է Energy նոր առաջարկը
«Ռոստելեկոմը» հանդես է գալիս նոր՝ Energy առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին ստանալու հավելյալ ծառայություններ։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։
11:30
02 Նոյեմբերի 2017
Երկրում իսկական հայաստանյան աշուն է, վայելե՜ք
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
04:52
02 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 8 ժամ ջուր չի լինի
8 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն համայնքում։
20:54
01 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով
Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70%–ով։
18:25
01 Նոյեմբերի 2017
Արևը վերադառնում է Հայաստան
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:00
01 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։