483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիական հեռուստաալիքի ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի. ղազախստանցի պաշտոնյա
15:03
21 Նոյեմբերի 2011

«Եվրանյուզի» նմանությամբ Եվրասիական միջպետական հեռուստաալիքի ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի առաջիկայում, համոզված է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագլան Մայլիբաևը:

«Մեր նախագահը` Նուրսուլթան Նազարբաևը, «Իզվեստիա»-ում լույս տեսած իր հոդվածում նշել է, որ հարկավոր է «Եվրասիա24» հեռուստաալիք ստեղծել «Եվրանյուզի» նմանությամբ: Դա կարելի է անել «Միր»-ի («Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն) բազայի և նոր հիմքի վրա: Գաղափարը պաշտոնապես առաջարկվել է և կարծում եմ, որ այն կշարունակվի», - ասել է Մայլիբաևը` պատասխանելով ԱՊՀ տարածքի երկրների տեղեկատվական ինտեգրման հնարավոր նոր միջոցների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին:

Նա նաև տեղեկացրել է, որ Աստանայում նոյեմբերի 21-22-ն անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը ընդհանուր նպատակներ ունի և կապ ունի Ղազախստանում ամեն տարի անցկացվող Եվրասիական մեդիաֆորումի հետ:

«Շատ կարևոր է, որ ֆորումն անցկացվում է հենց Աստանայում, քանի որ այն աշխարհի կարևոր խաչմերուկ է: Սա այն քաղաքն է, որը կարող է իսկապես նոր տպավորություններ պարգևել: Ցավոք, հաճախ չէ, որ Մոսկվայի կողմից նախաձեռնած միջոցառումներ են անցկացվում, սակայն կարծում եմ, որ լավ սկիզբ է դրվել», - կարծում է նա:
Ուրբաթ Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիր են ստորագրել, որը ինտեգրացիոն գործընթացի «ճանապարհային քարտեզ է», որի վերջնական նպատակը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։
15:44
22 Մարտի 2017
ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
15:17
22 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ
ՀՀ նախագահը չորեքշաբթի մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
14:21
22 Մարտի 2017
ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
12:18
22 Մարտի 2017
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
11:29
22 Մարտի 2017
Բուքը արգելափակել է Հայաստանի ավտոճանապարհներից մեկը
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:58
22 Մարտի 2017
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել: