481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԶԼՄ-ները, ի տարբերություն բլոգերների, առավելագույն համապարփակ պատկեր են ներկայացնում. ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիր
15:00
21 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ,  21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԶԼՄ-ները, ի տարբերություն բլոգերների, պատմությունն իր բոլոր մանրամասնություններով են ներկայացնում, քանի որ պետք է ստուգեն տեղեկությունը և փորձագիտական գնահատական ստանան, հայտնել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը:

«Նրանք (բլոգերները) կարծիք են հայտնում, որ մենք (ԶԼՄ) պիտի տեղեկությունը ստուգենք: Հավաստի է այն, թե ոչ` մեր անելիքն է…մեր գործն է, ի տարբերություն սովորական շարքային բլոգերի, ով ինչ-որ շարքային նորություն է իմացել, - ստուգելու հնարավորությունը, փորձագիտական գնահատական ստանալն ու առավելագույն համապարփակ պատկերացում տալը»,- ասել է Միրոնյուկը` Աստանայում անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումի կուլուարներում պատասխանելով լրագրողներին հարցերին:
Նա ավելացրել է, որ ոչ մի բլոգեր երբեք չի ներկայացնի պատմության ողջ բազմազանությունը, քանի որ նկարի, տեսահոլովակի, փորձագետների և մնացած բաների համար նրա ուժերը պարզապես չեն ների: «Նա միայնակ է, մեր ուժը` միասնության մեջ»,- ասել է նա:

Միրոնյուկը լրագրողներին ներկայացրել է սոցիալական ցանցերի օգտագործման իր փորձը: «Իմ Facebook-ում ինձ զանգվածային լսարան պետք չէ, ես փառքի չեմ ձգտում, իմ 150 կսմ 200 ընկերներն այն մարդիկ են, որոնց ես անձամբ եմ ճանաչում, և դա նշանակում է, որ նրանց կարծիքն ինձ հետաքրքիր է, կարևոր,  դա նշանակում է, որ նրանց նորությունները 100 տոկոսով ինձ հետաքրքրելու են, իսկ նրանց կարծիքն ինձ համար ինչ-որ նյութական գործողությունների պատճառ կհանդիսանան»,- ասել է նա:

Նա ավելացրել է, որ այսօր տեխնոլոգիաները երանգ են հաղորդում զարգացմանը: «Ձեզ դուր է գալիս դա, թե ոչ, եթե մենք խոսում ենք տեխնոլոգիաների մասին, նշանակում է` մենք խոսում ենք ապագայի մասին»,- ասել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիրը:

«(Դա) չի նշանակում, որ թուղթը կմեռնի, այն պարզապես էլիտար ապրանք կդառնա, ոչ զանգավածային, այլ` էլիտար: Ես ուզում եմ շարունակել նայել գեղեցիկ հանդեսի փայլուն նկարները, ես ուզում եմ ձեռքով դիպչել, ինձ ինտերնետը շոշափելի զգացողություններ չի տալիս»,- նշել է նա:
Միրոնյուկը նաև ուշադրություն է դարձրել նոր տեխնոլոգիաների բացման առումով մարդկանց «սահմանափակության» վրա: «Դա ամենամեծ խնդիրն է, որին օրինակ` ես, հանդիպում եմ: Ես վախենում եմ այդ սահմանափակ վիճակից , այն տարիքային չէ, այն փիլիսոփայական է»,- ավելացրել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիրը:

«Ես հասկանում եմ, որ արագությունները շատ շուտ են փոփոխվում, հարկավոր է տարեկան մի քանի անգամ վերանայել տեղեկատվության հետ կապված աշխատանքի ներքին կանոնակարգերը»,- կարծում է Միրոնյուկը:
ԵԱՄՖ-2011-ն անցկացվում է Տպագրության և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ֆինանսական աջակցությամբ: -0-Ա.Բ.

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում
Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին: