480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՄՖ-2011-ը կդառնա ամենաներկայացուցչական «նոր տիպի ֆորումը»
14:44
18 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումը (ԵԱՄՖ), որը կանցկացվի Աստանայում նոյեմբերի 21-22-ը, կդառնա ամենաներկայացուցչական «նոր տիպի ֆորումը», որի ընթացքում մասնակիցներն ինտերակտիվ ձևաչափում կզրուցեն սոցիալական ցանցերի մասին, կքննարկեն ինտերնետում պետական կարգավորման խնդիրներն ու կմասնակցեն Նիկիտա Միխալկովի վավերագրական ֆիլմի պրեմիերային, պատմել են միջոցառման կազմակերպիչները:

Ֆորումին կմասնակցեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

«Սա արդեն «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած վեցերորդ ֆորումն է, և հնարավոր է, որ այն ամենամեծն ու ներկայացուցչականն է: Այս տարի մենք ավելի քան 250 հյուր ենք ակնկալում, որոնց թվում են լրագրողներ, նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների ԶԼՄ-ների ղեկավարներ ու գլխավոր խմբագիրներ: Մենք փորձել ենք փոքր-ինչ ոչ ավանդական դարձնել այս ֆորումը», - ասել է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագրի տեղակալ Օլեգ Անանևը «ԵԱՄՖ. անկախության 20 տարին. ԶԼՄ-ներն ու հասարակությունը» թեմայով Մոսկվա-Աստանա տեսակոնֆերանսի ընթացքում:

«ՌԻԱ Նովոստիի» Լուրերի միավորված խմբագրության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կուպրիանովն իր հերթին նշել է, որ կազմակերպիչները 2011 թ.-ին նախատեսում են ԵԱՄՖ-ն դարձնել «հարթակ, որտեղ մենք կկարողանանք քննարկել տեխնոլոգիական մարտահրավերները, որոնք այժմ կանգնած են ԶԼՄ-ների ոլորտի առջև Ռուսաստանում, ԱՊՀ, Բալթյան երկրներում և Վրաստանում»:

«Մուլդիմեդիոն տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերն այս ֆորումի  շրջանակներում կդառնան բանավեճերի ամենակարևոր ուղղություններից մեկը: Մենք կքննարկենք նոր մեդիահարթակները, ժամանակակից մեդիայի նոր տնտեսությունը, ինտերնետում պետական կարգավորման խնդիրները: Ինձ թվում է, որ հետաքրքիր և խաղային ձևաչափում մենք կզրուցենք սոցիալական ցանցերի և դրանց հետևանքների մասին», - պատմել է Կուպրիանովը:

Ֆորումի մասնակիցներին նորովի մտածելու, ժամանակակից տեխնոլոգիաների աչքերով աշխարհին նայելու ազդակ հաղորդելու նպատակով կազմակերպիչներն ակտիվ աշխատանք կառաջարկեն Twitter-ի միկրոբլոգինգի համակարգում:

«ՌԻԱ Նովոստիի» տարածաշրջանային նախագծերի և ենթակառուցվածքների տնօրինության ԱՊՀ, Բալթյան երկրների և Ուկրաինայի խմբագրության ղեկավարի տեղակալ Զախար Վինոգրադովն ընդգծել է, որ ֆորումին արդեն ավելի քան 130 մարդ է հավատարմագրվել:

«Ուրախ ենք նշել, որ այս ֆորումը նոր տիպի է լիելում, դա նաև նման միջոցառումներ անցկացնելիս նոր տեխնոլոգիաների օգտագործում է նախատեսում: Մենք նաև կփորձենք շոշափել շփման նոր ձևեր», - ասել է նա:

Որպես հատուկ հյուր Աստանայում կայանալիք Ֆորումին հրավիրված է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

Կազմակերպիչները մեծ հույսեր են կապում «Պատը պատին» բանավեճին ԵԱՄՖ-ի պատվիրակների ակտիվ մասնակցության հետ, որը կանցկացնի հայտնի հեռուստալրագրող Սվետլանա Սորոկինան:

«Այս բանավեճի շրջանակներում մենք առաջարկում ենք սոցիալական ցանցերի միջոցով քվեարկություն անցկացնել սոցիալական ցանցերի խնդրի կապակցությամբ: Մեզ համար շատ հետաքրքիր է ծանոթանալ գործընկերների կարծիքի հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ինտերնետում», - ավելացրել է նա:

«ՌԻԱ Նովոստին» 2006 թ.-ից կանոնավոր կերպով ազգային մեդիաների ֆորումներ է անցկացնում հետխորհրդային տարածքում: 2009 թ.-ին այդ ֆորումները ստացան ԵԱՄՖ անվանումը, որոնց շրջանակներում Ռուսաստանի առաջատար մեդիահոլդինգն առաջարկել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական հանրությանը տեղեկատվական գործընկերության նոր ձևաչափ` արդյունավետ հարթակ տրամադրելով բաց երկխոսության, նորարարությունների քննարկման համար: Բոլոր ԶԼՄ-ները նշում են այդ միջոցառումների դրական արդյունքները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։