485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահը շնորհավորել է Ուրախների և հնարամիտների ակումբին հոբելյանի կապակցությամբ
17:58
08 Նոյեմբերի 2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ուրախների և հնարամիտների ակումբի մասնակիցներին հայրենական հեռուստատեսության ամենավառ և հետաքրքիր ծրագրերից մեկի՝ ՈւՀԱ-ի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի կայքին:

«Մի խումբ տաղանդավոր հեղինակների կողմից ստեղծված ակումբը միավորեց տաղանդաշատ երիտասարդներին, ովքեր ունեն հումորի զգացում, լայն մտահորիզոն և բացառիկ մտածելու ունակություն: Զարմանալի չէ, որ հաղորդումը տարեցտարի ավելի մեծ հանրաճանաչություն էր վայելում: Այսօր Ուրախների և հնարամիտների ակումբը հազարավոր «ուրախ և հնարամիտ» ուսանողներ են և բուհերի շրջանավարտներ, ինչպես նաև նրանց հազարավոր երկրպագուները Ռուսաստանից, մերձավոր և հեռավոր արտասահմանից», - նշվում է շնորհավորական ուղերձում:

«Ուրախալի է, որ ակումբի բազմաթիվ «շրջանավարտներ» շարունակում են հաջող ստեղծագործական գործունեությունը հեռուստատեսությունում: Նրանք կյանքի են կոչում նոր նախագծեր, որոնք վայելում են հեռուստադիտողի համակրանքը», - մեջբերում է Մեդվեդևի խոսքերը մամուլի ծառայությունը:

Հաղորդումն առաջին անգամ հեռարձակվել է 1961 թ.-ի նոյեմբերի 8-ին: 1968 թ.-ին ՈւՀԱ-ն սկսեցին տեսագրել, մինչ այդ այն ուղիղ եթեր էր հեռարձակվում: 1971 թ.-ին ծրագիրը փակվեց ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարության կողմից:

Վերածնված ՈւՀԱ-ի առաջին խաղը եթեր է դուրս եկել 1986 թ.-ի մայիսի 25-ին: Նրա հիմնադիրները դարձան նախկին խաղացողները: Հաղորդավարը Ալեքսանդր Մասլյակովն է:

ՈւՀԱ-ից են «դուրս եկել» Գենադի Խազանովը, Լեոնիդ Յակուբովիչը, Արկադի Խայտը, Արկադի Ինինը, Ալեքսանդր Կուրլյանդսկին, Յուլի Գուսմանը, Տատյանա Լազարևան, Վալդիս Պելշը, Միխայիլ Շացը, Օլեգ Ֆիլիմոնովը, Ալեքսեյ Կորտնևը, Ելենա Խանգան, Միխայիլ Մարֆինը, Նատալյա Գրոմուշկինան, Արտյոմ Տարասովը, Վլադիմիր Սեմագոն, Տիմուր Բատրուտդինովը, Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլոք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
07 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:57
06 Նոյեմբերի 2017
Մշակույթի նախարարությունը վեց անգամ կավելացնի կինոթատրոների թիվը Հայաստանում
Ծրագիրը մշակելուց հետո կանցկացվեն խորհրդակցություններ մասնավոր ներդրողների և համաշխարհային կարգի խոշոր կինոցանցերի հետ։
20:41
06 Նոյեմբերի 2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
19:42
06 Նոյեմբերի 2017
«Տաշիր գրուպը» հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Ալաշկերտին»
Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։