484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունն արգելափակել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնն ու նախագահությունը
14:33
04 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԲՅՈՒՏ Բատկիվշչինա» ուկրաինական ընդդիմադիր խմբակցությունն արգելափակել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնն ու նախագահությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ուրբաթ Ուկրաինայի խորհրդարանը նախատեսում էր երկրորդ ընթերցմամբ քննարկել մի շարք տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժը մեղմացնող նախագահական օրինագիծը: Ընդդիմությունը պահաջում է քրեական օրենսգքրից հանել այդ հոդվածը, որի հատկանիշներով յոթ տարի ազատազրկման է ենթարկվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Ընդդիմադիր պատգամավորներն աթոռներով փակել են խորհրդարանի նախագահության մուտքն ու այնտեղ պաստառ են փակցրել, որի վրա գրած է «Ազատություն Յուլիային»:

Կիևի Պեչորսկի դատարանը հոկտեմբերին Տիմոշենկոյին դատապարտել է յոթ տարի ազատազրկման 2009 թ.-ին «Ուկրաինայի Նավթագազի» և «Գազպրոմի» միջև գազային պայմանագիրը ստորագրելիս իրավասարությունների չարաշահման համար: Դատարանի վճիռն աշխարհում բացասական արձագանք է ստացել: ԵՄ-ում Տիմոշենկոյի վճիռը քաղաքականապես պատճառաբանված են որակել:

Դատավճիռը բողոքարկման է ներկայացվել: Տիմոշենկոն օգոստոսի սկզբից գտնվում է Կիևի կալանավայրում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով:
10:39
28 Մարտի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու իրական պատճառները
Հայտնի է դարձել, թե ինչու է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիը դուրս եկել ՀՀԿ-ից:
20:57
27 Մարտի 2017
ՔԿՀ-ում կալանավորին փորձել են սպանել. հարուցվել է քրեական գործ
Քննչական գործողություններ են կատարվում`  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձի վերաբերյալ։
16:22
27 Մարտի 2017
Հայաստանն աշխարհի հնագույն երկրների տասնյակում է ըստ The Culture Trip–ի
The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։