484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Գլխավոր հետախուզական վարչությունը պատրաստ է պատասխանել Վրաստանի հնարավոր սադրանքներին
19:38
01 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունը «անհապաղ պատասխան» է խոստանում Վրաստանի կողմից Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ նոր ռազմական սադրանքների հնարավոր նախապատրաստման դեպքում, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԳՀՎ պետ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Շլյախտուրովը:

Նա հերքել է ավելի վաղ վրացական իշխանությունների կողմից ռուսական հատուկ ծառայությունների հասցեին հնչեցված մեղադրանքները՝ այդ երկրի դեմ քայքայիչ գործողությունների կազմակերպման հարցում՝ հայտնելով, որ դա «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

«Բայց Թբիլիսիում պետք է իմանան, որ Ռուսաստանի և տարածաշրջանի նրա  դաշնակիցների դեմ նոր ռազմական սադրանքների նախապատրաստման դեպքում ԳՀՎ-ն ժամանակին կտեղեկացնի դրանց մասին երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Պատասխանն անհապաղ կլինի»,- ասել է Շլյախտուրովը:

Հետախուզության հնարավորություններն օգտագործելով՝ հատուկ ծառայությունները հսկում են այն շրջանների իրադրությունը, որտեղից ՌԴ-ի վրա կարող է հարձակում կատարվել կամ Ռուսաստանի դեմ ռազմական ակցիաներ կազմակերպվել, ասել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում:


11:10
21 Ապրիլի 2017
Արփինե Հովհաննիսյանն ապագայի հավակնոտ ծրագրեր է կազմում
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քաղաքական ապագայի վերաբերյալ հավակնոտ ծրագրեր ունի։