487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ադրբեջանական ավիաուղիները» ինքնաթիռ չի թողել հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացուն
12:53
31 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին Դոմոդեդովո օդանավակայանում չի թույլատրվել մուտք գործել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռ: Նրան հասկացրել են, որ դրա պատճառը հայկական ազգանունն է, և այժն նա չի բացառում, որ կդիմի դատարան, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ թերթի՝ իրավապաշտպանները նշում են, որ ՌԴ՝ հայկական ազգանունով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելը «կանոններից շեղում չէ, այլ միտում»: «Սակայն տվյալ պահին միջադեպը հասել է մինչև ՌԴ նախագահի աշխատակազմ, որտեղ այն որակել են որպես «բեսպրեդել», նշում է թերթը»:

Թերթը նշում է, որ Սերգեյ Գյուրջյանը, ով «ԱվտոՎԱԶ» ՍՊԸ-ի արտահանման վաճառքների վարչության պետն է, պետք է Մոսկվայից մեկներ Բաքու՝ Lada ավտոսրահի բացմանը մասնակցելու նպատակով: Պրն. Գյուրջյանն իր բլոգում գրել է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան եկել է Դոմոդեդովո և փորձել է «Ադրբեջանական ավիաուղիների» J2 853 չվերթի հաշվառում անցնել: Սակայն նրան մերժել են: Օդանավակայանի աշխատակցուհին, իսկ հետո նաև «Ադրբեջանական ավիաուղիների» ներկայացուցիչը բացատրել են, որ «ղեկավարությունը հանձնարարել է չհաշվառել հայկական ազգանուն ունեցող մարդկանց»: Այս հարցում չի օգնել նաև այն, որ պրն. Գյուրջյանը ՌԴ քաղաքացու անձնագիր է ներկայացրել և բացատրել է, որ ծնվել և գրեթե ողջ կյանքն ապրել է Մոսկվայում:

Թերթը գրում է, որ Մոսկվայում «Ադրբեջանական ավիաուղիների» ներկայացուցիչներին բացատրելու փորձերը, որ տեղի ունեցածը ռասսայական խտրականություն է, հանգեցրեցին միայն նրան, որ պրն. Գյուրջյանի հետ միասին չվերթից հանվեց նաև նրան ուղեկցող Դմիտրի Շումախերը, ով «ԱվտոՎԱԶ»-ի դուստր ձեռնարկության ղեկավարներից մեկն է:

«Ադրբեջանական ավիաղիներում» երեկ միջադեպը չեն մեկնաբանել: Ավելի վաղ ընկերությունը հղում էր արել տեղափոխման կանոնների կետին, որտեղ ասվում է, որ փոխադրողն իրավունք ունի ուղևորին չթույլատերլ մասնակցել թռիչքին՝ առանց պատճառը նշելու: ԱվտոՎԱԶ-ի լրատվական ծառայությունից հայտարարեցին, որ չեն մեկնաբանի իրավիճակը:

«Ավիաընկերությունն իրավունք ունի ինքնաթիռ չթողնել այն քաղաքացիներին, որոնք կարող են վտանգ ներկայացնել թռիչքի անվտանգությանը»,- ասում է «Ավիապորտ» գործակալության վերլուծական ծառայության ղեկավար Օլեգ Պանտելևը: - Եթե չթույլատրելը կապված է միայն ազգանվան հետ, ապա այստեղ որոշակի դատական հեռանկարներ կան»:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:31
10 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 10 ժամը ջուր չի լինի
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
19:50
10 Նոյեմբերի 2017
Ուսանողները ԱԺ–ի մոտ էին. քննարկումը հետաձգվեց քվորում չապահովելու պատճառով
Ուսանողները շարունակելու են իրենց բողոքի ակցիան երկուշաբթի ԱԺ–ի շենքի դիմաց:
18:24
10 Նոյեմբերի 2017
Փոխվել է «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը
Փոխվել է օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոբուսների վերջնակետը։
16:53
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում կգործեն դեղատոմսերով դեղ գնելու նոր կանոններ
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։
14:54
10 Նոյեմբերի 2017
Ուսանողական բողոքի 4–րդ օր. նրանք կուղղվեն դեպի Ազգային ժողով
Ուսանողները Երևանում բողոքի ակցիա են անցկացնում բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ։
14:16
10 Նոյեմբերի 2017
Կայացել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստը սահմանադրական բարեփոխումներից հետո
Երևանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի և Արցախի առաջին միջխորհրդանական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
10:33
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում ձյուն կտեղա
Հայաստանի որոշ մարզերում անձրևախառն ձյուն կտեղա։
08:00
10 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։
20:35
09 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։
17:14
09 Նոյեմբերի 2017
Վարչապետը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ։
13:48
09 Նոյեմբերի 2017
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար
Դանիան դյուրացնում է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար։