483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Բժշկական ֆիզիկոսների որակավորման բարձրացման ԱՊՀ տարածաշրջանային կենտրոն կստեղծվի Մոսկվայում. Ռոսատոմ
19:52
26 Հոկտեմբերի 2011

Բժշկական ֆիզիկոսների որակավորման բարձրացման ԱՊՀ տարածաշրջանային կենտրոն կստեղծվի Մոսկվայում, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին:

Նրա խոսքով, նախագիծը քննարկվել է Հայաստանի մայրաքաղաքում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման կոմիտեի տասներկուերորդ նիստում:

«Բոլորս շատ լավ գիտենք, որ, ցավոք, փողն ամեն ինչ է լուծում : Ավելի դյուրին է ֆինանսավորում գտնել, քան բարձրորակ մասնագետներ պատրաստել: Այդ կենտրոնը չի լուծի բոլոր խնդիրները, բայց մենք այն դիտարկում ենք որպես ազդակ»,- ասաց Սպասկին:

Նրա խոսքով, կենտրոնի ստեղծման համար միջոցներն արդեն նախատեսված են: «Շատ կարևոր է, որ այն ստեղծվում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո և այդ կազմակերպության հետ համատեղ: Դա համոզվածություն է առաջացնում, որ կապահովվեն բոլոր չափանիշների համապատասխանությունը, ինչպես նաև ամենաբարձր պահանջները»,- ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալը:

Սպասկու խոսքով, նիստում հավանություն է տրվել նաև վերջին մի քանի տարիների ընթացքում նախապատրաստած ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ-երկրների միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրի նախագծին:

«Ամեն ինչին միշտ կարելի է հոռետեսորեն վերաբերվել, ասել, թե դա համաձայնագրի հերթական նախագիծ է, բայց սա լուրջ, երկարաժամկետ նախագիծ է: Դրանում սահմանված են մեր համագործակցության գերակա թեմաները, ամրագրված են համագործակցության մեխանիզմները, այդ թվում՝ յուրաքանչյուր անդամ երկրի լիազոր մարմինների նշանակման մեխանիզմները, և դա շատ կարևոր է»,- նշեց Սպասկին:
Նա ավելացրեց, որ այժմ յուրաքանչյուր երկիր կանցնի այդ նախագծի համաձայնեցման ներքաղաքական ընթացակարգերին և այնուհետև սահմանված կարգով հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախագիծը կուղղվի Համագործակցության մարմիններին վերջնական հաստատման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:03
30 Մարտի 2017
The Huffington post: ինչու յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիտի «Խոստումը» ֆիլմը
The Huffington Post հեղինակավոր պարբերականը գրել է «Խոստումը» ֆիլմի մասին։
19:50
30 Մարտի 2017
Հայաստանը երկրորդ հնարավորությունը կտա զինվորական ծառայություն չանցած անձանց
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ:
13:21
30 Մարտի 2017
ԶԼՄ-ները պարզել են, թե ով կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների խնդրով:
13:10
30 Մարտի 2017
Կրասնոդարի երկրամասի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը
Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել:
12:49
30 Մարտի 2017
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան իր առաքելությունն իրականացնելու համար
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Երևան խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
12:05
30 Մարտի 2017
Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի թեկնածու
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: