486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պետերբուրգում չորս հայի են ձերբակալել՝ ուսանողների առևանգման կասկածանքով
18:37
24 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները չորս տղամարդու են ձերբակալել շաբաթ օրը՝ երկու ուսանողների առևանգման և նրանց համար 2,4 միլիոն ռուբլու փրկագին պահանջելու կասկածանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզային ՔԿՔՎ-ին:

«Առևանգման կասկածանքով 2011 թվականի հոկտեմբերի 22-ին ձերբակալվել են երեք հայ՝ Վարազդատ Գասպարյանը, Միսակ Գասպարյանը, Սերոբ Գասպարյանը, ինչպես նաև նախկինում քրեական պատասխանատվության  ենթարկված դաղստանցի Աբաքար Իբրահիմովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննության տվյալներով, 2011 թվականի հոկտեմբերի 21-ին զինված հանցագործները ներխուժել են «Ֆուէքսպերտ» ընկերության գրասենյակ և առևանգել գլխավոր տնօրենի 24-ամյա օգնականին, ինչպես նաև նրա 28-ամյա ծանոթին: Երկուսն էլ պետերբուրգյան բուհերից մեկի ուսանողներ են:

Չարագործները պահանջել են իրենց փրկագին վճարել 2,4 մլն ռուբլի: Առևանգման մասին ոստիկանություն է դիմել ուսանողներից մեկի մայրը:
Ուսանողներն ազատվել են: այժմ լուծվում է կասկածյալներին կալանավորելու հարցը: Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 2-րդ հոդվածի «ա», «գ», «զ» կետերով (մարդու առևանգում): Հոդվածի այս մասով առավելագույն պատիժը կազմում է 10 տարվա ազատազրկում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:40
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ. 2016 թ.-ին Հայաստանում գրանցվել է 13 հազար արտակարգ իրավիճակ. մահացել է 350-ից ավել մարդ
2016 թ.-ին Հայաստանում գրանցվել է 12 992 արտակարգ իրավիճակ, որոնց հետևանքով զոհվել է 354 մարդ, տուժել է 9232-ը, հայտնեց ՀՀ ԱՒՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
15:52
24 Հունվարի 2017
Հայաստանում դիտարկվում է կլիմայական բացառիկ երևույթ. Սուրենյան
Հայաստանը կլիմայական հակադրությունների տեսանկյունից բացառիկ է, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
13:14
24 Հունվարի 2017
Հայաստանյան 3 թիմեր կմասնակցեն «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչին
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ)  տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին:
10:54
24 Հունվարի 2017
«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը շոկ կառաջացնի
Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական ցուցակն իսկական շոկ է առաջացնելու:
10:40
24 Հունվարի 2017
Հայաստանի նախկին վարչապետը լքում է իշխող կուսակցության շարքերը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել լքել Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը։
08:00
24 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
14:28
23 Հունվարի 2017
Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է հայկական ԱԷԿ–ում գրանցված վթարային անջատումը
Այս պահին ԱԷԿ–ն աշխատում է ամբողջական ծանրաբեռնվածության ռեժիմում։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է ամբողջական ծավալով։
13:00
23 Հունվարի 2017
Կրասնոդարում ՃՏՊ–ի տուժածներից չորսի վիճակը բավարար է
Նախօրեին ավտովթար էր գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ էին տուժել։
11:49
23 Հունվարի 2017
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վեճն ավարտվել է սպանությամբ. նոր մանրամասներ տաքսու վարորդի կողմից 26–ամյա աղջկա սպանության մասին
Պարզվել է, որ տուժողը ճանաչել է տաքսու վարորդին և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։
11:21
23 Հունվարի 2017
Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին
«Ազգային ազատագրման բանակ» կոլումբիական ապստամբական խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ ազատ է արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին։
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին: