485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը հիշել է Սահակաշվիլուն և խոստացել ցանկացած ագրեսորի «ատամները փշրել»
18:53
20 Հոկտեմբերի 2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է հակահարված տալ իր քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների դեպքում:

Հինգշաբթի երիտասարդության հետ երկրի ղեկավարի հանդիպման մասնակիցներից մեկը՝ մոսկվացի անհատ ձեռներեց Գեորգի Օվակիմովը պատմեց իր բազմազգ ընտանիքի պատմությունը և շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին, որ նա «փշրեց» 2008 թվականի օգոստոսին պատերազմ ծավալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «ատամները»:

«Հենց փորձեն խցկվել, ատամները կփշրենք»,- նշեց Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այն, ինչ տեղի է ունենում միութենական նախկին հանրապետություններում, ինձ պարզապես շշմեցնում է»,- խոստովանեց նախագահը: «Ես կարդում եմ այնտեղից եկած նյութերը, հատուկ ծառայությունների պատրաստած նյութերը, տարբեր գաղտնագրեր` կարդում ես, և աներևակայելի է, թե ինչպես կարելի է սեփական ժողովրդին այդ աստիճան հակադրել այլ քաղաքացիների»,- ավելացրեց նա:

Նրա խոսքով` արդյունքում դա հանգեցրել է «բնակչության հսկայական արտահոսքի»: Ռուս առաջնորդի կարծիքով` նախկին միութենական հանրապետությունների ղեկավարության նմանատիպ վարքը «ազգային խաղաքարտի հանցավոր օգտագործման օրինակ է»:

Մեդվեդևը միաժամանակ նշեց, որ Վրաստանում «դիմակայությունը սառը փուլից վերածվել է բաց պատերազմի»: «Նա, ով այսպես է վարվում, տհաճություններ կունենա»,- դահլիճի ծափահարույթունների ներքո խոստացավ Մեդվեդևը:

Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերն ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից: 2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը:
15:35
14 Հունվարի 2017
«Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ կստեղծվի Հայաստանում
«Հալալ» մթերքը համարվում է մաքուր արտադրանք:
10:00
14 Հունվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:36
13 Հունվարի 2017
Երևանը ծիծաղելի է համարում Բաքվի տեղեկատվությունը հայկական անօդաչու սարքից իբր վայր գցված պայթուցիկ սարքի մասին
Ուրբաթ ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով այդ երկրի ՊՆ–ին, տեղեկացրել էին, որ Թովուզի շրջանում հայկական անօդաչու սարքի կողմից իբր պայթուցիկ սարք է վայր գցվել։