487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը կողմ է, որ նախարարներն ամիսը մեկ անգամ ելույթ ունենա հեռուստատեսությամբ
19:42
19 Հոկտեմբերի 2011

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կողմ է հեռուստատեսությամբ ամիսը մեկ անգամ նախարարների ելույթի գաղափարին և նրանց մասնակցությանը թոք-շոուներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահի կողմնակիցների հանրային կոմիտեի ներկայացուցիչների հետ Մեդվեդևի հանդիպման մասնակիցներից մեկն առաջարկել է նախարարների համար լայն արձագանք ստացած գործերով պարտադիր օն-լայն ասուլիսներ ներդնել և ներգրավել նրանց թոք-շոուների մասնակցության:

«Նախարարները Պետդումա են գնում, դա ցանկացած թոք-շոուից լավ է: Ավելին, այնտեղ լսումներն ավելի հրապարակային են: Նրանք գալիս են, ելույթ են ունենում՝ ինչ-որ մեկը՝ հաջող, մյուսը՝ պակաս հաջողված, երրորդը՝ ձանձրալի կամ ինչ-որ կայծով»,- ասել է Մեդվեդևը:
Պետության ղեկավարը նշել է, որ որևէ վատ բան չի տեսնում, որ նախարարները թոք-շոուների մասնակցեն:
«Որևէ վատ բան չեմ տեսնում, որ նախարարները թոք-շոուների գնան, կարևորը, որ նրանք էլ «խաղի մեջ չմտնեն», որովհետև մարդն ապրում է սեփական օրենքներով, և որ նրանք մնան իրենց դիրքում: Սկզբունքորեն, եթե նրանք գնան հասարակական տարբեր ծրագրերի, դրանում վատ բան չկա»,- ավելացրել է նախագահը:

Նա միաժամանակ պարտադիր չի համարում նախարարի մասնակցությունը հանրային հաղորդումներին:
«Նրանք էլ իրենց օպերատիվ ազատությունն ունեն: Բայց ամիսը մեկ անգամ մեր նախարարների հայտնվելու և իրենց կատարած աշխատանքի մասին պատմելու գաղափարը հեռուստաալիքների եթերում կամ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ինձ դուր է գալիս»,- ընդգծել է նախագահը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
16:36
19 Հունվարի 2017
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
15:54
19 Հունվարի 2017
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն Վանաձորում
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:
15:54
19 Հունվարի 2017
ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:
15:10
19 Հունվարի 2017
Կապանի ԲԿ–ն` սկանդալի կենտրոնում. 5 մահ և բռնաբարության փորձ 20 օրվա ընթացքում
20 օրվա ընթացքում  Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են։
14:26
19 Հունվարի 2017
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով. ԱԳՆ
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։