482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նուրգալիևը շնորհակալ է հայ և ադրբեջանցի գործընկերներին` աշխատանքի նկատմամբ գործնական վերաբերմունքի համար
14:59
14 Հոկտեմբերի 2011

ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը շնորհակալություն է հայտնել հայ և ադրբեջանցի գործընկերներին աշխատանքի նկատմամբ գործնական վերաբերմունքի համար՝ պատասխանելով ղարաբաղյան չլուծված հակամարտության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հնարավորության մասին լրագրողների հարցին:

«Ցանկանում եմ նշել, որ մենք քաղաքական կազմակերպություն չենք, մենք չենք զբաղվում այդ հարցերով», - ասաց Նուրգալիևը Երևանում, որտեղ ուրբաթ մեկնարկել է ԱՊՀ երկրների ներքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ԱՊՀ ինը երկրների ներկայացուցիչները, այդ թվում նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

«Մենք հասկանում ենք, որ  կան հարցեր, որոնք լուծում են մեր քաղաքական գործիչները», - ասաց լրագրողներին Նուրգալիևը՝ ընդգծելով, որ երկար տարիների ընթացքում Ադրբեջանի ՆԳ ղեկավարի և ՀՀ ոստիկանապետի միջև այս հարցը չի քննարկվել:

Նրա խոսքերով՝ իրավապահ մարմինների հիմնական խնդիրը հանցավորության հետ կապված խնդիրների լուծումն է: «Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մենք, որպես մոտ հարևաններ, հասկանանք, որ և Հայաստանում, և Ադրբեջանում բնակվող մարդիկ պետք է անվտանգության մեջ լինեն», - հայտարարեց ՌԴ ՆԳ նախարարը:

«Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին այս վերաբերմունքի, լուրջ, գործնական, բովանդակալից հանդիպման համար», - ընդգծեց Նուրգալիևը:

Խորհրդի oրակարգում ներառված են ԱՊՀ մասնակից-երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ կապված խորհրդի միջոցառումները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։