478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Իրադարձությունների զարգացումն Անդրկովկասում հաստատում է ռուս-հայկական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը. Միրոնով
16:21
17 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Իրադարձությունների զարգացումն Անդրկովկասում հաստատում է ռուս-հայկական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, ասվում է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի շնորհավորական ուղերձում:  

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, շնորհավորանքն ընթերցվել է կուսակցության ներկայացուցիչ Ռոման Բեռնացկու կողմից Մոսկվայում տեղի ունեցած տոնական միջոցառման ընթացքում:

«Ներկայումս Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հիմնված է երկու պետությունների երկարաժամկետ շահերի վրա: Այն ամրագրված է բազմաթիվ համաձայնագրերով և պայմանագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,- ասվում է ուղերձում:

Ըստ նրա՝ հաջողված կարելի է համարել ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը:

«Իրադարձությունների զարգացումն Անդրկովկասում հաստատում է ռուս-հայկական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Դա վերաբերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բնագավառին»,- նշել է Միրոնովը:

Նա կարևորել է սփյուռքի դերը Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության հետագա խորացման և մի շարք հեռանկարային նախագծերի իրագործման օժանդակության ցուցաբերման գործում:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 15-ին` Մոսկվայում Գրականագետների Կենտրոնական տան մեծ դահլիճում:

Երեկոն կազմակերպվել է «Ռուս-հայկական համագործակցություն» մոսկովյան տարածաշրջանային կազմակերպության կողմից Հայաստանի դեսպանության համագործակցությամբ և «Արցախի բարեկամներ» ակումբի, «Ջավախքի որդիներ» կազմակերպության, Պոդոլսկ քաղաքի «Նաիրի» միության, Դոլգոպրուդնի քաղաքի հայկական համայնքի աջակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել:
10:30
22 Հուլիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:38
21 Հուլիսի 2017
Պարզվել է Երևանում երիտասարդի թալանած կանացի հագուստով տղամարդկանց ինքնությունը
Երիտասարդը սոցցանցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ և պայմանավորվել գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
19:48
21 Հուլիսի 2017
Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ` Երևանում
Երևանում կկազմակերպվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ։
18:44
21 Հուլիսի 2017
Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է:
14:34
21 Հուլիսի 2017
«Ռոստելեկոմը» մրցույթ է անցկացնում 50+ տարիքի մարդկանց համար
«Ռոստելեկոմը» հայտարարում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթ:
13:00
21 Հուլիսի 2017
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Հայաստանում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձել է ՀՀ–ում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին:
12:53
21 Հուլիսի 2017
Լրացուցիչ վճարի դիմաց անձնագիրը կարելի է ստանալ 3–րդ աշխատանքային օրը` չհասնելով Երևան
Մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություններ:
12:40
21 Հուլիսի 2017
Հետախուզվում է «ԱՅԳ»–ի ղեկավարի մահվան համար մեղադրվողը
Նախօրեին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն է մահացել հիվանդանոցում։
11:56
21 Հուլիսի 2017
40 աստիճան շոգ և բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթում է դիտվելու Երևանում
Ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ վիճակ է սպասվում Հայաստանում հուլիսի 21–25–ը։
10:23
21 Հուլիսի 2017
Հրաչյա Հարությունյանը փոխանցվել է Հայաստանին
Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան։