484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի դերն Ուկրաինայում կքննարկվի Ղրիմի միջազգային գիտաժողովում
13:26
30 Օգոստոսի 2011

«Ուկրաինայի հայեր. երեկ, այսօր, վաղը» միջազգային չորրորդ գիտաժողովը կկայանա 2011 թվականի սեպտեմբերի 24-25-ը Սիմֆերոպոլում, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնին են հայտնել գիտաժողովի կազմկոմիտեից։

Գիտաժողովի շրջանակներում, որն անցկացնում է Ուկրաինահայերի միությանն առընթեր Հայագիտության կենտրոնը, նախատեսված են հետևյալ թեմաները՝ «Հայ-ուկրաինական կապերն անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը», «Ղրիմի և Ուկրաինայի այլ շրջանների հայկական միջնադարյան բնակավայրերի պատմություն», «Ղրիմի և Ուկրաինայի այլ շրջանների հայկական միջնադարյան բնակավայրերի պատմությունը XVIII –XX դդ սկզբին», «Ղրիմի և Ուկրաինայի այլ շրջանների Հայկական եկեղեցու պատմություն», «Ղրիմի հայերի տեղափոխումն Ազովի նահանգ», «Ուկրաինահայերի մշակույթը միջնադարից մինչև մեր օրերը», «Հայերն ՈՒԽՍՀ-ում», «Հայաստան-Ուկրաինա. մշակութային երկխոսություն»։

Միջոցառումը կանդրադառնա նաև Ուկրաինայի հայկական կրթական հաստատությունների, բարեգործական միությունների գործունեությանը, երկու երկրների միջև առկա դիվանագիտական կապերի հարցերին, ինչպես նաև Հայաստանում ուկրաինացիների կյանքին։ Նախատեսվում է նաև հետևյալ բաժինների աշխատանքը՝ «Հին աշխարհի և միջին դարերի պատմություն» և «Նոր և նորագույն պատմություն»։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, ուկրաիներեն, հայերեն և անգլերեն։ Միջոցառման արդյունքում կկազմվի գիտական հոդվածների ժողովածու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:55
12 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել ժամկետային զինծառայողի սպանության մանրամասները
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում:
12:53
12 Դեկտեմբերի 2017
19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:
10:10
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանում և Արցախում կցրտի. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Դեկտեմբերի 11-ից 16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։