478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս զինվորականներն իրենց օրտարերկրյա գործընկերների հետ 2011 թ.-ին ավելի քան 40 զորավարժություններ կանցկացնեն
14:17
26 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Զինված ուժերի և օտարերկրյա պետությունների բանակների ավելի քան 40 համատեղ զորավարժություններ են նախատեսված և անցկացվում են 2011 թ.-ին, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:

«Նրանց հիմնական մասն անցկացվում է մեր հարևանների՝ ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ-պետությունների հետ», - ասել է Գլխավոր շտաբի պետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մակարովը նշել է, որ այժմ Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասնակից-պետությունների զինված ուժերի մարտական կրակի «Մարտական համագործակցություն 2011» զորավարժություններ են անցկացվում, որին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի զորամասերը:

Գլխավոր շտաբի պետի խոսքերով՝ մեծ թափով ընթանում են «Կենտրոն 2011» ռազմավարական զորավարժության նախապատրաստական աշխատանքները, զորավարժություններին կմասնակցեն զինվորական կառավարման մարմինները և ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի զորքերը: Մակարովն ընդգծել է, որ հատուկ կարգով է նախատեսված Բելառուսի Զինված ուժերի հետ աշխատանքը:

Նա նշել է, որ «վերջին երկու տարվա ընթացքում այս աշխատանքի ինքնատիպ արդյունք կդառնան «Միության վահան 2011» համատեղ օպերատիվ զորավարժութունները, որոնք կանցնեն սեպտեմբերի 16-22-ը ՌԴ-ի «Գորոխովեցկի» և «Աշուլուկ» հրաձգարաններում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։  
14:32
16 Օգոստոսի 2017
Աշխատանքային երկուշաբթիներից մեկի փոխարեն Հայաստանում կաշխատեն շաբաթ օրը
Սեպտեմբերի 17-ին նշվող Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի` ննջեցյալների հիշատակի օրը ոչ աշխատանքային կլինի:
13:27
16 Օգոստոսի 2017
Երևանն ու Մոսկվան սկսել են վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը
Մինչև  2017 թ–ի օգոստոսի 20-ը խորհրդակցություններ կանցկացվեն  երկու երկրներում ազգային կամ միջազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին:
12:04
16 Օգոստոսի 2017
Արտավանի հրդեհը մարվել է
Օգոստոսի 16-ին, ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է:
11:33
16 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
10:34
16 Օգոստոսի 2017
Սպիտակ քաղաքի հարևանությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :
20:57
15 Օգոստոսի 2017
Երևանում 17-ամյա տղան ծեծել է երեք դեռահասի ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը:
20:38
15 Օգոստոսի 2017
Հրդեհաշիջման 6 թռիչք՝ «ԻԼ-76»-ով
Նախնական տվյալներով՝ հրդեհաշիջող օդանավի հաջորդ թռիչքը կկայանա վաղն առավոտյան: