478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Աչալուրջ ռոստովցին ոստիկանություն է կանչել` ձմերուկը շփոթելով ռումբի հետ
14:13
24 Օգոստոսի 2011

Դոնի Ռոստովի բնակիչներից մեկը երեքշաբթի երեկոյան ոստիկանություն է կանչել` ավտոմեքենայի տակ գտնվող ձմերուկը շփոթելով ռումբի հետ, «ՌԻԱ Նովոստիին» չորեքշաբթի հաորդեց ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Անցորդը նկատել է, որ քաղաքի բնակելի թաղամասերից մեկում գտնվող «Շայբա» շուկայի մոտ կայանած մեքենայի տակ ինչ-որ առարկա է դրված: Մոտ հեռավորությունից առարկան զննելու ժամանակ պարզվել է, որ այն ձմերուկ է` «Ուլուխան» գրառումով, - պատմել է գործակալության զրուցակիցը: Աչալուրջ քաղաքացին դեպքի վայր է կանչել ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ձմերուկ դատարկող առևտրականը վայր է գցել ձմերուկներից մեկը մոտակայքում կայանած ավտոմեքենայի տակ: Ձմերուկը հնարավոր չի եղել հանել մեքենայի տակից, այդ պատճառով ձմերուկի տերը սպասել է ավտոմեքենայի տիրոջը: «Ուլուխան» գրառումը, որը շփոթության մեջ է գցել անցորդին, առևտրականի անունն է: Առևտրականն իր անունն է գրել ձմերուկներից մեկի վրա, և պատահաբար հենց այդ ձմերուկն է գլորվել ավտոմեքենայի տակ:

«Քաղաքացին դրսևորել է քաղաքացուն վայել աչալրջություն, երբ իր համար կասկածելի թվացող փաստի մասին ժամանակին հայտնել է ոստիկանությանը», - նշել է ՆԳՆ քաղաքային վարչության ներկայացուցիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:05
24 Օգոստոսի 2017
Երևանի որոշ երթուղիներում կշահագործվեն հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսներ
Երևանում կշահագործվեն հատուկ վերելակներով  ավտոբուսներ, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
11:48
24 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված
Խոսրովի արգելոցում տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:
08:00
24 Օգոստոսի 2017
Չորեքշաբթի` օգոստոսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 23–ի առավել ուշագրավ նորությունները։
15:20
23 Օգոստոսի 2017
Անսարք ավտոմեքենան` Վայոց Ձորում բռնկված անտառային հրդեհի պատճառ. քրգործով մեղադրանք է առաջադրվել
Վայոց Ձորի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը տարածվել է՝ ներառելով  Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։
11:46
23 Օգոստոսի 2017
Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
Երևանում  նոր տեղադրված արագաչափ սարքեր կգործարկվեն:
11:32
23 Օգոստոսի 2017
Երթևեկի փոփոխություն Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի մի շարք ծանրաբեռնված հանգույցներում։
10:47
23 Օգոստոսի 2017
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Ջրանջատում կիրականացվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
10:37
23 Օգոստոսի 2017
Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցում։
08:00
23 Օգոստոսի 2017
Երեքշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները։
19:33
22 Օգոստոսի 2017
Կապանում 9–ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվել է
Վրաերթի հետևանքով երեխան մահացել է։
18:36
22 Օգոստոսի 2017
Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
17:17
22 Օգոստոսի 2017
Բրիտանացի հայտնի սոմելյեն գալիս է հայկական գինիների հետևից
Այս տարի Գիմբլետը Հայաստան կայցելի իր համաշխարհային շրջագայության շրջանակում։