484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Նովոչերկասկի քաղաքապետի տեղակալը կասկածվում է ազգային հողի վրա ատելություն հրահրելու մեջ
16:03
22 Օգոստոսի 2011

 Հետաքննությունը Նովոչերկասկի Հանրապետության քաղաքի ղեկավարի տեղակալի հանդեպ քրեական գործ է հարուցել. նա  կասկածվում է ազգային պատկանելության պատճառով ատելություն հրահրելու մեջ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է  ՌԴ ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը։

Ըստ քննության տեղեկատվության` կասկածյալի պարտականությունների մեջ մտել է միջազգային և եղբայրական կապերի զարգացման գծով աշխատանք տանելը։ «2010թ.-ի հունիսի 16-ին գյուղերից մեկում կազակների հավաքին ելույթ ունենալով` նա արտահայտություններ է թույլ տվել` կոչ անելով   կազակների ներկայացուցիչներին անօրինական գործողություններ անել Նովոչերկասկ քաղաքում բնակվող կովկասյան հանրապետությունների բնակիչների դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 2-րդ հոդվածի «բ» կետով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ծառայողական դրության օգտագործմամբ մարդկային արժանապատվության նվաստացում), որը որպես պատիժ նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Ընթացիկ տարվա փետրվարի կեսին շրջանի դատախազությունը տեղեկացրել էր, որ կազակների հավաքում ելույթի ընթացքում Նովոչերկասկի քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ քաղաքի տարածքում և Ռոստովի շրջանում առկա ազգային սփյուռքը խոչընդոտում է նորմալ աշխատանքին և քաղաքի կյանքին։ Միաժամանակ ըստ դատախազության տվյալների՝ նա հատուկ շեշտադրել է  հայկական սփյուռքը։ Ստուգման նյութերն ուղղվել են հետաքննության՝ քրեական գործ հարուցելու խնդրանքով։

Անցած շաբաթ այս հարցի առթիվ հակահաբեկչական հանձնաժողովի նիստի ժամանակ արտահայտվել է շրջանի ղեկավարի տեղակալ Սերգեյ Գորբանը՝ կոչ անելով ընթացք տալ գործին։ «Վարչությունում աշխատող աշխատակիցները իրավունք չունեն դա անել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «այդ մարդը շարունակում է ղեկավարել»։

«ՌԻԱ Նովոստիին» դեռ չի հաջողվել անմիջապես քաղաքապետի տեղակալից մեկնաբանություն ստանալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ: