486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Բազմազգ Վրաստան» շարժումն աջակցում է ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի պաշտոնազրկմանը
16:20
17 Օգոստոսի 2011

Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վերջին շրջանում առաջին անգամ չէ, որ այլատյացական  վերաբերմունք է դրսևորում, և լավ կլիներ, եթե նրան ավելի վաղ ազատեին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց «Բազմազգ Վրաստանը» համաքաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Նախօրեին Ստուրուն Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլազ Ռուրուայի համապատասխան հրամանը: Օգոստոսի 9-ին ստորագրված հրամանի համաձայն՝ ռեժիսորն օգոստոսի 15-ից ազատվում է պաշտոնից:

«Առաջին հերթին կարող եմ ասել, որ նման տաղանդավոր ռեժիսորը սկսել է զբաղվել ոչ իր գործերով: Մեկուկես ամսվա ընթացքում նա մի քանի անգամ բացասական է արտահայտվել տարբեր էթնիկ և ռասսայական խմբերի վերաբերյալ»,- հայտարարեց Ստեփանյանը:

Ըստ նրա՝ Ստուրուան բարոյական իրավունք չուներ զբաղեցնելու Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

«Նա ոչ մի բարոյական իրավունք չուներ գտնվելու այն պաշտոնում, որտեղ եղել է և տարբեր երկրներում ներկայացնել մեր երկիրը և հնչեցրել այնպիսի գաղափարներ, որոնք չեն արտացոլում վրացի հասարակության իրական կարծիքը, այն մարդկանց, որոնք նրա հանդիսատեսն են եղել և խնդրել են նրան լավ մտածել»,- ընդգծեց Ստեփանյանը:

Դրա հետ մեկտեղ «Բազմազգ Վրաստանըի» ղեկավարը նշեց, որ Ստուրուայի կողմից քսենոֆոբիական արտահայտություններ չէր սպասում:

«Նա երբեք աչքի չի ընկել այլատյացական տրամադրություններով... Մենք սկզբում մտածեցինք, որ նա լեզվի սայթաքում է ունեցել կամ լրագրողները սխալ են մեկնաբանել նրա խոսքը, բայց հետագայում նա շարունակել է խոսել նույն կերպ՝ սկզբում բացասաբար է արտահայտվել հայերի, այնուհետև սևամորթ մարդկանց վերաբերյալ: Նա բառացիորեն չի կարողացել իրեն զսպել: Պետք է ավելի շուտ նրան պաշտոնանկ անեին»,- ասաց Ստեփանյանը:

Ստեփանյանի կարծիքով՝ հենց դա էլ պատճառ է հանդիսացել մշակույթի նախարարության համապատասխան որոշման համար:

«Կարծում եմ, որ խոսքն այն մասին է, որ դա կապված է նրա ընդդիմադիր պահվածքի հետ: Նա քննադատաբար է տրամադրված իշխանությունների նկատմամբ: Բայց եթե խնդիրը դա լիներ, նրան վաղուց կազատին աշխատանքից: Մեր իշխանություններն ունակ են, որպեսզի մարդկանց ազատեն աշխատանքից այն բանի համար, որ նրանք ընդդիմադիր են տրամադրված: Բայց այստեղ այլ խնդիր կա: Դա վերջին կաթիլն էր»,- կարծում է «Բազմազգ Վրաստանըի» ղեկավարը:

Ավելի վաղ համաքաղաքացիական շարժումը բոյկոտել էր Ռուսթավելու անվան թատրոնը Ստուրուայի արտահայտությունների համար: Խոսքը ռեժիսորի հարցազրույցի մասին է, որը հրապարակվել է այս տարվա մայիսի 16-ին «Գրուզինֆորմում»: «Բազմազգ Վրաստանը» Ստուրուայից պահանջել է ներողություն խնդրել Վրաստանի նախագահի և երկրի բոլոր քաղաքացիների առջև, ովքեր իրենց վիրավորված են զգացել «անհանդուրժողական արտահայտությունների» պատճառով:

Facebook սոցիալական ցանցում, որտեղ արդեն մի քանի էջեր են բացվել Ռոբերտ Ստուրուայի օգտին, ինքը՝ կինոռեժիսորն, առաջին մեկնաբանությունն է արել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ազատելու առթիվ:

«Ինձ ազատել են աշխատանքից, ես ազատ եմ: THE FREEDOM! Միակ բանը, որ  ինձ հանգիստ չի տալիս՝ ինչպե՞ս եմ այդքան գրքերը տուն տանելու »,- Facebook-ում գրում է ռեժիսորը:

Ռոբերտ Ստուրուան համարվում է Վրաստանի ականավոր ժամանակակից թատերական ռեժիսորներից մեկը: Նա հայտնի է այնպիսի ներկայացումներով, ինչպիսիք են՝  Արթուր Միլերի պիեսի հիման վրա բեմադրած «Սեյլեմյան գործընթացը», The Crucibl և «Կովկասյան կավճային շրջանը»՝ ըստ Բերտոլտ Բրեխտի համանուն պիեսի: Ստուրուան Ռուսթավելիի թատրոնում աշխատել է 1962թ.-ից, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1980թ.-ից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։