482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Սոյուզմուլտֆիլմը» շուտով նոր տնօրեն կունենա
13:34
10 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. «Սոյուզմուլտֆիլմ» ռուսական խոշորագույն կինոստուդիան, որն այս տարի նշում է իր 75-ամյա հոբելյանը, շուտով նոր տնօրեն կունենա։ Տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել ռեժիսոր Նիկոլայ Մակովսկին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել թեկնածությունն առաջադրած անիմատորների նախաձեռնողական խմբի մասնակից Վյաչեսլավ Շիլոբրեևը։

Ինչպես պատմել է «Սյուզմուլտֆիլմի» թանգարանային-ցուցահանդեսային գործունեության բաժնի պետ Վյաչեսլավ Շիլոբրեևը, ստուդիայի տնօրենի պաշտոնում Նիկոլայ Մակովսկու նշանակման հրամանը ստորագրվել է դեռ անցած հինգշաբթի՝ Մշակույթի նախարարությունում։ «Հրամանը ստորագրվել է, բայց մշակույթի նախարարության կադրերի բաժնում ձևակերպման և Ռոսիմուշչեստվոյում հաստատման որոշակի ընթացակարգ գոյություն ունի»,- ասել է Շիլոբրեևը։

«Սոյուզմուլտֆիլմի» հոբելյանի նախօրեին՝ հունիսին, մի խումբ անիմատորներ, այդ թվում՝ Յուրի Նորշթեյնը, Անդրեյ Խրժանովսկին և Լեոնիդ Շվարցմանը, բաց նամակով դիմել էին երկրի ղեկավարությանը։ Իրենց դիմումում ռեժիսորները խնդրել են ուշադրություն դարձնել պարտքերով խեղդված ստուդիայի, և, ընդհանուր առմամբ, անիմատորների ողբերգական ճակատագրին, ինչպես նաև բյուջետային միջոցներ հատկացնել ճյուղի զարգացմանը։

Վլադիմիր Պուտինը հանդիպել է անիմատորների հետ հունիսի 28-ին՝ խոստանալով օժանդակել ճյուղի բարեփոխմանը։ Անիմացիայի կարիքներին այս տարի հատկացվել է լրացուցիչ 500 միլիոն ռուբլի, իսկ հաջորդ տարի սպասվում ՝ 1,5 միլիարդ, խոստացել է անիմատորների ստեղծագործությունների իրավունքները վերադարձնել, իսկ «Սոյուզմուլտֆիլմի» պարտքերը չեղյալ են հայտարարել։

Շիլոբրեևի խոսքով, «ստուդիայի արտակարգ վիճակն է ստիպել շուտափույթ տնօրենի պաշտոնի համար թեկնածու գտնել», ստեղծվել է նաև նախաձեռնող խումբ, որի կազմում ընդգրկվել են հայտնի ռեժիսորներ, այդ թվում՝ Յուրի Նորշթեյնը։

«Նրանք առաջարկել են Մակովսկու թեկնածությունը, քանի որ նա անիմատոր է, ով գիտի ոչ միայն ստուդիայի, այլ նաև մուլտիպլիկացիայի խնդիրները, պրոֆեսիոնալ է, իսկ ամենակարևորը, արժանի, ազնիվ մի մարդ, ով առաջին հերթին չի մտածի սեփական շահերի մասին»,- պատմել է Շիլոբրեևը։

Նորշթեյնն իր կողմից նույնպես հաստատել է Մակովսկու նշանակումը՝ նշելով նրա իրազեկվածությունն անիմացիայի խնդիրների նկատմամբ։

«Նա շատ գրագետ, պրագմատիկ ուղղվածության մարդ է, այս բառի լավագույն իմաստով։ Նրան այժմ պետք է «լուծել այս խլամի հարցերը», ստեղծագործական թիմ հավաքել ստուդիայի համար։ Սա լուրջ ու ծանր աշխատանք է, և ես նրան չեմ նախանձում»,- նշել է Նորշթեյնը։

ՌԴ մշակույթի նախարարությունում Մակովսկու նշանակման վերաբերյալ տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին չեն հաստատել։ Մինչև վերջին ժամանակները «Սոյուզմուլտֆիլմի» ղեկավարը Թարիել Խաթելիշվիլին է եղել։
Ռուսաստանի մուլտիպլիկացիոն ֆիլմերի «Սոյուզմուլտֆիլմ» խոշորագույն ստուդիան հիմնվել է 1936 թվականի հունիսի 10-ին։ «Սոյուզմուլտֆիլմի» բազմաթիվ ֆիլմեր՝ «Ցվետիկ-սեմիցվետիկ» (1948 թ., Միխայիլ Ցեխանովսկի), «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950 թ., Մստիսլավ Պաշչենկո), «Անտառի խորքում» (1954, Ալեքսանդր Իվանով), «Անսովոր խաղը» (1955, Մստիսլավ Պաշչենկո, Բորիս Դեժկին), «Սառցե թագուհին» (1957, Լև Ատամանով), «Տափօղակը, տափօղակը» (1954, Բորիս Դեժկին), «Բոնիֆացիի արձակուրդը» (1965 թ., Ֆյոդր Խիտրուկ), «Ձեռնոցը» (1967, Ռոման Կաչանով), «Ոզնին մշուշում» (1975, Յուրի Նորշթեյն), «Մրջյունի ճանապարհորդությունը» (1983, Էդուարդ Նազարով), արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի:
11:06
23 Մայիսի 2017
«Նաիրիտ»–ը ծվեն-ծվեն է արվում. գույքն աճուրդի է դրվել
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքը հանվել է վաճառքի։
08:00
23 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: