478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ մշակույթի նոր փոխնախարար կարող է դառնալ «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը. ԶԼՄ
12:20
29 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ մշակույթի նոր փոխնախարար կարող է նշանակվել «Սիստեմա» ԲՖԿ-ի գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը, ով կորպորացիայում պատասխանատու է պետական մարմինների հետ փոխգործակցության համար, ուրբաթ գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ մշակույթի նախարարության և «Սիստեմա» ԲՖԿ-ի աղբյուրներին:

«Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության մասին» կառավարության նոր որոշման համաձայն՝ ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի տեղակալների թիվն ավելացել է՝ հասնելով հինգի, իսկ դեպարտամենտների թիվը հասել է 11-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշումը հրապարակվել է հուլիսի 28-ին կառավարության կայքում: Այս պահին, գերատեսչության պաշտոնական կայքի համաձայն, նախարարն ունի չորս տեղակալ՝ Անդրեյ Բուսիգինը, Պավել Խորոշիլովը, Կոնստանտին Չերեպեննիկովն ու Եկատերինա Չուկովսկայան: Կա ինը դեպարտամենտ:

«Մնդոյանցը լավ ճանաչում է Մշակույթի նախարարին, ավելի վաղ նա գլխավորել է 2004 թ.-ին ստեղծված «Ռուս-ֆրանսիական երկխոսություն» ասոցիացիան, երբ Ավդեևը զբաղեցնում էր Ֆրանսիայում  ՌԴ դեսպանի պաշտոնը: Այժմ Մնդոյանցը զբաղեցնում է «Սիստեմա» ԲՖԿ-ի GR-ի գծով (government relations, պետական մարմինների հետ փոխգործակցություն) փոխնախագահի պաշտոնը», - գրում է թերթը:

Սերգեյ Մնդոյանցը ծնվել է 1961 թ.-ի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա մոսկվաբնակ հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է: Մնդոյանցը 1982 թ.-ին ավարտել է ՄՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետը, 1986-1990 թթ.-ին աշխատել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ինստիտուտում, 1990-1993 թթ.-ին զբաղեցրել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արկադի Վոլսկու խորհրդականի պաշտոնը, այնուհետև գլխավորել է Ռուսաստանում պարլամենտարիզմի զարգացման հիմնադրամը:

Մնդոյանցը զբաղեցրել է նաև «Հայրենիքը համայն Ռուսաստանն է» ընտրական դաշինքի շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը, եղել է արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության, Ռուսական հասարակական-քաղաքական կենտրոնի վարչության և մի շարք այլ ոչ կուսակցական կազմակերպությունների անդամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
25 Հուլիսի 2017
Սյունիքում կալանավորվել է 9-ամյա աղջկա մահվան մեջ մեղադրվողը
9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին:
14:17
25 Հուլիսի 2017
Երևանի 3 խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
11:15
25 Հուլիսի 2017
Երկրաշարժ է գրանցվել Վայքում
Նախօրեին տեղական ժամանակով ժամը 21:55-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վայոց Ձորում։
08:00
25 Հուլիսի 2017
Երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 24-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
21:13
24 Հուլիսի 2017
Հակառակորդը գնդակոծել է Չինարի գյուղը և անչափահասին սպանելու փորձ է կատարել
Հուլիսի 20–ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի գյուղը։
18:50
24 Հուլիսի 2017
Հայաստանում տղամարդիկ 3 անգամ ավելի են ինքնասպանություն կատարում, քան կանայք. ԱԻՆ
2017 թ–ի առաջին կիսմյանում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 89 դեպք:
17:52
24 Հուլիսի 2017
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
Երևանում բացահայտվել է 3 անձի դանակահարությունը,  մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
17:01
24 Հուլիսի 2017
Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության հարցում որոշակի փոփոխություններ կան
Ապագա երեխայի սեռով պայմանավորված կանխակալ ընտրության  խնդիրը Հայաստանում դեռ արդիական է:
12:33
24 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը մեկնել է արձակուրդ, սակայն կընդհատի այն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
21:52
23 Հուլիսի 2017
19-ամյա կրտսեր սերժանտի դի է հայտնաբերվել` կախված վիճակում
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
22:03
22 Հուլիսի 2017
9–ամյա երեխային վրաերթի ենթարկած 26–ամյա վարորդը ձերբակավել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարուցվել է քրեական գործ, 26–ամյա վարորդը ձերբակալվել է։
21:31
22 Հուլիսի 2017
Ադրբեջանը հայկական գյուղ է գնդակոծել. ԱԳՆ
Ադրբեջանի Զինված ուժերը հայկական գյուղ են գնդակոծել: