484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին երեք տարում ռուսները կրճատել են հացի օգտագործումը մեկ մարդու համար 5 կգ-ով
17:19
25 Հուլիսի 2011

Վերջին երեք տարիների ընթացքում ռուսները մեկ մարդու հաշվով 5 կիլոգրամով կրճատել են հացի օգտագործումը՝ այսօր ՌԴ քիչ ապահովված բնակիչները տարեկան 88 կգ հաց են ուտում, իսկ առավել ապահովվածները՝ 108 կգ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսական հացահատիկային միության (ՌՀՄ) փոխնախագահ Ալեքսանդր Կորբուտը։

«Հացը շատ կարևոր ավանդական մթերք է մեր բնակչության համար, բայց այն այդքան կարևոր չէ, որքան եղել է 30-40 տարի առաջ։ Հացի սպառման մասնաբաժինը կայունաբար նվազում է և եկամուտների աճով կշարունակի նվազել։ Վերջին, եթե չեմ սխալվում երեք տարիների ընթացքում, թխած հացի սպառումը՝ տնային տնտեսուհիների հետազոտության համաձայն, կրճատվել է 5 կգ-ով՝ բնակչության մեկ շնչի հաշվով, իսկ դա հսկայական թիվ է»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ռուսաստանի վիճակագրության տվյալների, Կորբուտը պարզաբանել է, որ փոքր եկամուտ ունեցող  մարդկանց հացի օգտագործումը կազմում է մեկ հոգու համար 88 կգ, առավել մեծ եկամուտ ունեցողներինը՝ 108 կգ։ Սպառման միջին մակարդակը կարելի է գնահատել մոտավորապես 95 կգ, ավելացրել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ եթե բոլոր ապրանքների և ծառայությունների համար սպառողական գների ցուցիչը 2010թ.-ին աճել է 8,8 տոկոսով, ապա հացինը՝ 7,6 տոկոսով։

Կորբուտը նաև ևս մեկ արտադրանքի մասին է հիշել, որը չափազանց հանրահայտ է դարձել 2010թ.-ի երաշտի ֆոնի ներքո՝ հնդկաձավարի մասին։ Նա արձանագրել է, որ այժմ այդ ձավարի գները կայունացել են։
«Ես չեմ հավատում, որ գները կվերադառնան նախկին սահմանին, բայց կարծում եմ, որ նոր բերքահավաքի ցորենը ստանալուց հետո սպառողական գինն էականորեն կնվազի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ  հնդկաձավարի սպառողական արժեքի 60 տոկոսը հասնում է մեծածախ-մանրածախ օղակին։ Ըստ ՌՀՄ կանխատեսման, բերքահավաքից հետո հնդկաձավարի մթերման գները կիջնեն նվազագույնը 1,5-2 անգամ։ Ինչպես կլինի մանրածախ վաճառքում հնդկաձավարի նվազման դինամիկան պետք է հարցնել ռիտեյլերներին, նշել է ՌՀՄ փոխնախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում:


11:10
21 Ապրիլի 2017
Արփինե Հովհաննիսյանն ապագայի հավակնոտ ծրագրեր է կազմում
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քաղաքական ապագայի վերաբերյալ հավակնոտ ծրագրեր ունի։