482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևն առաջիկայում կկողմնորոշվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի հարցում. Լավրով
14:32
06 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ամենամոտ ժամանակում որոշում կընդունի ղարաբաղյան գործընթացի շրջանակներում հետագա քայլերի մասին, չորեքշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Դմիտրի Մեդվեդևը`որպես բանակցային գործընթացի միջնորդ, ընդ որում որպես միջնորդ, որը գործում է ՄԽ համանագախ-երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների լիիրավ աջակցությամբ, ավարտել է Կազանի հանդիպումից հետո ստեղծված իրավիճակի վերլուծությունն ու ամենամոտ ժամանակներս որոշում կընդունի հետագա քայլերի մասին», - ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կողմնակից է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Դովիլյան հայտարարության դիրքորոշումներին:

«Մենք կողմնակից ենք այդ դիրքորոշումներին, որոնք հավանության են արժանացել վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ՌԴ նախագահի մասնակցությամբ, որոնցում ոչ միայն հաստատվում է խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, այլև պայմանավորվածություններ կան լարվածության նվազման միջոցների, վստահության ամրապնդման և շփման գծի երկայնքով միջադեպերի կանխարգելման շուրջ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով՝ սրանք պարտավորություններ են, որոնք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստանձնել են ՌԴ նախագահի մասնակցությամբ:

«Օրերս տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի շփման գծի հերթական դիտարկումը և այն զեկույցը, որը դիտարկումն անցկացրած առաքելությունը ներկայացրել է Վիեննայում, վկայում է այն մասին, որ միջադեպերի թիվը կրճատվում է: Սա դրական միտում է, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այն ամրապնդվի և իմ կողմից հիշատակված պայմանավորվածությունները պահպանվեն», - ասել է Լավրովը:

Մայիսի 26-ին Դովիլում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի կողմից ընդունած հայտարարությունում նշվում է, որ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Փաստաթղթում նաև կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել և ավարտել աշխատանքը Հիմնական սկզբունքների ուղղությամբ 2011 թվականի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Սակայն Կազանում կայացած Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ չի հաջողվել հասնել առաջընթացի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում:

Սակայն Կազանի հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում երկրի ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:06
24 Մայիսի 2017
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
11:30
24 Մայիսի 2017
ՀՀ–ում պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
08:00
24 Մայիսի 2017
Երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի:
11:06
23 Մայիսի 2017
«Նաիրիտ»–ը ծվեն-ծվեն է արվում. գույքն աճուրդի է դրվել
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքը հանվել է վաճառքի։
08:00
23 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն: